Բայդենը կզինի Ալիևին. Ահա «բարի հեքիաթի» ավարտը

Բայդենի վարչակազմը կշրջանցի 907-րդ լրացման կատարումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ռազմական օժանդակության տրամադրումը, այս տեղեկությունը, ըստ ամենայնի վերջնական է և կկիրառվի:

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը մտադիր է շրջանցել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման կատարումը, ինչը գալիք ֆինանսական տարում հնարավորություն կտա Վաշինգտոնին ուղղակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին, ըստ «Ազատության», հայտնել է ամերիկյան Hill պարբերականը՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տան այս որոշման մասին ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ապրիլի 26-ին պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կոնգրեսականներին ուղղված պետքարտուղարի նամակում նշված է, որ 907-րդ լրացման շրջանցումն անհրաժեշտ է «ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին և ամերիկյան զինված ուժերի օպերացիոն պատրաստվածությանն աջակցելու, հակաահաբեկչական պայքարում դաշնակիցներին աջակցելու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանների պաշտպանության տեսանկյունից»։ Դրա հետ մեկտեղ, Բլինքենը պնդում է, որ Վաշինգտոնի այս քայլը բացասաբար չի ազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վրա, իսկ ամերիկյան օգնությունը չի օգտագործվի «Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Նկատենք, որ «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել էր 1992-ին։ 2002-ից սկսած Միացյալ Նահանգների նախագահները շրջանցում են այդ լրացման կիրառումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության ցուցաբերումը։

Հիմա, փաստացի, չնայած նախընտրական հայտարարություններին, ամերիկահայերին ու կոնգրեսականներին տրված խոստումներին` Ջո Բայդենի վարչակազմը չի սառեցնի ֆինանսական օժանդակությունն Ադրբեջանին: Ըստ հրապարակման, գործող վարչակազմը, հետևելով իր նախորդների օրինակին, արդեն իսկ ծանուցում է ուղարկել Կոնգրես` Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ լրացումը սառեցնելու մասին:
Հոդվածն արձանագրում է՝ ամերիկյան կառավարությանը չի կարող Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրել, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահն անձամբ չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ Բաքուն ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար: Կարճ, բայց` խստապահանջ այդ բանաձևի պատճառով Ադրբեջանը մոտ տասը տարի Ամերիկայից օժանդակություն չէր ստանում՝ ի տարբերություն ԱՊՀ մյուս բոլոր պետությունների:

2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, սակայն, Ջորջ Բուշ կրտսերն արգելանքը շրջանցելու ձև գտավ` ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները վկայաբերելով: Ընդունվեց ևս մեկ լրամշակում, ըստ որի՝ նախագահը կարող է սառեցնել թիվ 907-ը, միայն թե դրա համար յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր վարչակազմ պարտավոր է հիմնավորել, որ Բաքու ուղարկվող գումարներն օգտագործվելու են միայն ահաբեկչության դեմ պայքարի ու Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով, բացի այդ, դրանք որևէ կերպ չեն խանգարելու Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին և չեն օգտագործվելու Հայաստանի դեմ:

Այս տարվա հիմնավորումները, ըստ The Hill պարբերականի, պետքարտուղար Բլինքենը Կոնգրես է ուղարկել ապրիլի 26-ին` նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից երկու օր անց: «Սա խորապես հիասթափեցրել է ամերիկահայ համայնքին. Բայդենի պատմական որոշումը նաև ենթադրում է, որ Ամերիկան պետք է դադարեցնի Ադրբեջանի զինումը և չնպաստի Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու Ադրբեջանի նկրտումներին», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ընդդիմախոսները հիշեցնում են` նախագահ Բայդենն ի՛նքն էր քննադատել իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին՝ Ղարաբաղյան վերջին պատերազմում որդեգրած պասիվության համար՝ պահանջելով ճնշում գործադրել և կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Ղարաբաղ: «Վարչակազմը պետք է ամբողջությամբ կյանքի կոչի 907-րդ լրացումը` դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան», - պատերազմի օրերին հայտարարել էր այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:

Նախագահական ընտրություններից ու Բայդենի հաղթանակից հետո այդ տեսակետը նաև պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենն էր պաշտպանել` կոնգրեսական լսումներում: «Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, կակտիվացնեմ ԱՄՆ ջանքերը` գտնելու Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կբացառի նոր պատերազմի բռնկումը», - ասել էր Բլինքենը` հավաստիացնելով, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է հարկ եղած դեպքում գործի դնել թիվ 907 լրացումն ու դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ավելի քան հարյուր կոնգրեսականներ` թե՛ դեմոկրատական, թե հանրապետական ճամբարներից, կոչ էին արել նոր վարչակազմին հավատարիմ մնալ այդ խոստումներին, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և կասեցնել ամերիկյան օժանդակության տրամադրումը Բաքվին: Անցած շաբաթ, սակայն, պարզ դարձավ, որ Բայդենի վարչակազմն առայժմ չի պատրաստվում կտրուկ փոփոխությունների գնալ: Ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահական նստավայրը հաղորդեց` Իլհամ Ալիևի հետ առաջին հեռախոսազրույցում պետքարտուղարը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օժանդակությունը Բաքվին:

Թե որքան գումար է նախատեսում նոր վարչակազմը, առայժմ հստակ չէ: Անցած տարի` Դոնալդ Թրամփի օրոք, Ադրբեջանն այս ճանապարհով շուրջ 120 միլիոնի օգնություն էր ստացել, ընդ որում՝ այն ժամանակ ևս կառավարությունը Կոնգրեսին հավաստիացրել էր, որ այդ գումարները որևէ կերպ չեն խանգարելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններին և չեն օգտագործվելու Հայաստանի դեմ: Պատերազմից հետո սա դարձել էր ամենաքննարկվող հարցերից մեկը ամերիկյան մամուլում. - «Արդյո՞ք Միացյալ Նահանգները տեղյակ չէր մոտալուտ պատերազմից, Պետդեպը ստո՞ւմ էր, երբ պնդում էր, թե Բաքուն հանձնառու է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով», - հրադադարից հետո հարց էր բարձրացրել National Interest-ը` քննադատելով նախագահ Թրամփին:

Ահա և ողջ «հեքիաթի» «բարի» ավարտը. Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, բայց կշարունակի զինել Ադրբեջանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3287 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am