Երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է տուժել այն բանից հետո, երբ Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը վթարի է ենթարկվել Վորոնեժի մարզում: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը:
«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել է ճամփեզրի առուն:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է երեք մարդ: Ավտոբուսն ընթանում էր Մոսկվա-Երեւան երթուղով, փոխադրամիջոցում եղել է 39 մարդ»,-ասել են մամուլի ծառայությունում:
ՆԳ նախարարության տվյալներով՝ տուժածներից երկուսը երեխաներ են՝ յոթնամյա մի տղա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, եւ տասնամյա աղջնակ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: «Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց»,-ճշտել են մամուլի ծառայությունում: ՃՏՊ-ի կապակցությամբ ոստիկանությունն ստուգում է անցկացնում: «Ներկայում ոստիկանները գործադիր իշխանության մարմինների հետ փոխգործակցությամբ լուծում են ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչեւ որ կժամանի հաջորդ ավտոբուսը եւ նրանց կհասցնի նշանակման վայր»,-հավելել են ՆԳ նախարարությունում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը