Փաշինյանը հաստատում է՝ Մովսես Հակոբյանի՝ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները ճիշտ են

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է. նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Հակոբյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչի մասին է:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ Նախ՝ նա նշեց, որ սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է: Ապա հավելեց, որ զինված ուժերի մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, գլխավոր շտաբի ու նախարարության անձնակազմի թվաքանակը 95%-ով աճել է, փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտած՝ գնդերով, կրճատվել է հինգ գունդ, նաև՝ ջոկատի կազմն է կրճատվել` 11-ից դառնալով 9: Հակոբյանը այդ ժամանակ հայտնեց, որ պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել. սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի բանակի համալրման պլանն իրականացվել է 78%-ով, Հայաստանինը` 52%-ով: Ի դեպ, Մովսես Հակոբյանն առաջին բարձրաստիճան զինվորականն էր, որը հրապարակային հայտնեց` պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառվել:
2020թ. նոյեմբերի 19-ին ասուլիսի տեսաձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:
Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Մինչդեռ ենթադրվում էր, որ հազարավոր զոհերի գնով, նման դավաճանական գործողություններով Արցախը հանձնած գլխավոր գերագույն հանցագործը պետք է անմիջապես կանչվեր հարցաքննության, ապա հաջորդեր քրեական գործի հարուցումը:
Գեներալ Մովսես Հակոբյանը բառացիորեն շեշտել էր, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։ Նա նաև ասել էր, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից:
Ավելի ուշ Դատախազությունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որևէ ձայնագրություն Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել։
Բացի այդ, նախաքննական մարմինը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացվել են զորքերի լրահամալրման և զորահամալրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց զննությամբ, ըստ դատախազության, պարզվել է, որ ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել։
:Սակայն Հակոբյան իր հերթին հայտարարեց, թե պնդում է իր ասածները.«Զինված ուժերը ժամանակին չեն համալրվել, ինչի մասին առնվազն 2000 սպա գիտի: Այսօր այդ երկու հազար սպաները հասկացան, որ վարչապետը ստում է»,- ապա հավելեց. «Ես ասել եմ՝ այն պաշտոնատար անձն է ձայնագրել, որը պատասխանատու է: Այսօր ինքն այդ ձայնագրությունը ջնջել է, չգիտեմ՝ ինչ պատճառներով, բայց դրանից զատ՝ կան նաև գրավոր փաստաթղթեր, որը ևս ապացուցում է ասվածը: Եվ քննիչն իր աշխատանքը պատշաճ չի կատարել, որովհետև այդ ձայնագրությունը, ի դեպ, լսել են ևս երեք հոգի, ես հայտարարել եմ այդ մարդկանց մասին, սակայն նրանք չեն հարցաքննվում:
Կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Զինված Ուժերը համալրում չի կատարել: Մարդիկ, ովքեր հասկանում են՝ ինչ է լրահամալրում, ինչ է զորահամալրում, կհասկանան. ցավոք, մեր իշխանավորները չգիտեն՝ դրանք ինչեր են, որ դրանք տարբեր գործընթացներ են և տարբեր ժամանակացույցով պլանավորված միջոցառումներ են:
Գոնե մեր բանակում 2000 սպա, որոնք պատասխանատու են, հաշվառում են իրականացնում լրահամալրման, իրենց մոտ այդ տվյալները բացակայում են (կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանուններով չեն գնացել բանակ և չեն համալրել մեր բանակի շարքերը)»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի գրպանի ուժային կառույցները փոխանակ հայտնաբերեն հանցագործին եւ պատասխանատվության ենթարկեն, մեղադրանք են առաջադրում Հակոբյանին՝ պետական գաղտնիք բացահայտելու համար: Այսինքն կարելի է հայրենիք հանձնել, կարելի է հազարավոր մարդկանց զոհել, բայց չի կարելի խոսել այդ մասին: Ռեժիմն, իսկապես, խուճապի մեջ է եւ ընտրություններից առաջ որոշել են ռեպրեսիաներով անկյուն մղել իրենց անխնա քննադատներին:

Իսկ Մոսիին առաջադրած մեղադրանքը խոսում է այն մասին, որ նրա հայտնած բոլոր տեղեկությունները ճիշտ են, միգուցե պետակա գաղտնիք են, բայց ճիշտ են:

Անի Սահակյան

դիտվել է 1468 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am