Նիկոլ Փաշինյանը խոսել է սեփական փչացածության աստիճանի մասին

Նիկոլ Փաշինյյանն Ազգային Ժողովում ուղղակիորեն և անուղղակի, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե սահմանին մեր զինվորները քնում են ցելոֆանապատ վրաններում՝ հողի վրա, և ադրբեջանցիները դա տեսնում են, իսկ ի՞նչ է անում պետությունը, մի շարք ինքնախոստովանական հայտարարություններ է արել։ Նա ասել է, որ այն ինչ կատարվում է առաջնագծում գաղտնի է՝ պատգամավորին և ադրբեջանական կողմին ոչ տեսանելի։ Տարօրինակ է, որ առաջնագծի գաղտի բարեկարգումները տեսանելի չեն որևէ մեկին, ընդհուպ նաև բանակին։
«Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, այ հիմա կհարձակվեմ։ Ես խնդրում եմ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք։ Ասեք՝ օրինակ՝ կոորդինատ այսինչից այսինչում մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի է այստեղից մտնել։ Մենք հասկանո՞ւմ ենք ինչ ենք անում ընդհանրապես»,- հայտարարել է Փաշինյանը։ Նրա այս անհասցե մեղադրանքն ըստ էության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին էր ուղղված։ Բագրատյանը, հիշեցնենք, պատերազմից առաջ կանխատեսել էր, որ Ադրբեջանը, հնարավոր է, հարձակվի։ Իշխանությունները առաջնորդվելով, իրենց բնորոշ տկարամտության համախտանիշով, փոխանակ դիտարկեին հարձակման հնարավորությունը և լրջորեն պատրաստվեին դրան, քանի որ հարձակման հավանականության մասին վկայող բազմաթիվ փաստարկներ կային, սկսեցին մեղադրել Բագրատյանին՝ Ալիևին խորհուրդներ տալու համար։ Փաստորեն, 44-օրյա պատերազմից և դաժան պարտությունից հետո էլ դեռ Նիկոլ Փաշինյանը, իավիճակը վերլուծելու և քաղաքական- պետական գործչին վայել հետևություն անելու փոխարեն, խորհրդարանում լառաչությամբ է զբաղվում։
Ավելի ուշ՝ իր եզրափակիչ ելույթի ժամանակ նա կրկին անդրադարձել է թեմային։
«Այսօր առաջնագծի մասին են խոսում, բայց երբ 30 տարի առաջնագիծը թալանում և դղյակներ էին կառուցում փարիզներում և հռոմներում, ինչո՞ւ չէին խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտակից ձեր «փայն» էլ շպրտում էին, դուք էլ հավաքում ու ձեր տներն էիք կառուցում,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և շարունակել,- Մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել, այլ վաղուց է ստեղծվել. Դուք այդ ազատությունից օգտվելու համար առավոտ կեսօրին և երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից: Մենք ձեզ էլ ենք ազատություն տվել, բայց դուք չեք օգտվում, քանի որ կերակրատաշտն ավելի կարևոր է, քան որևէ ազատություն: Մեզ մեղադրում էին, որ պատերազմի ընթացքում իրավիճակը բաց չենք ներկայացրել: Դա անելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը, բացել բոլոր քարտերը: Ասում են՝ ԳՇ ԶՈՒ պետը հրապարակային բան էր ասում, ինչո՞ւ չէիք արձագանքում: Վարչապետն իր ենթակայի հետ պետք է մտնի հրապարակային բանավեճի մե՞ջ: Լո՞ւրջ եք ասում:
Ասել ենք՝ ժողովուրդ, սենց ա իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կարողանալու ենք, գրավոր զեկուցել են՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով՝ արևելյան օպերացիոն ուղղությամբ կարող ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պիտի գնայինք, ասենք՝ 7 շրջանը տալի՞ս ենք, Ղարաբաղը տալի՞ս ենք»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերջին պատերազմում մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպես Սարդարապատում և Ավարայրում։ Դժգոհել է, որ իրեն մեղադրում են 5000 զոհերի համար և հակադարձել, թե պատերազմն իր ընտանիքի կողքով չի անցել․ իր որդին ծառայել է ռազմաճակատի այն հատվածում, որտեղ ամենաշատ զոհերն են եղել։
Մի խոսքով՝ ոչ մի նոր բան, ծայրից ծայր պոպուլիզմ։ Դեռ լավ է, որ չի ասել, թե իր տիկինն էլ պատերազմի ամենաթեժ օրերին բարոյական աջակցություն ցուցաբերելով է զբաղվել։
Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում, երբ ավելի քան 3 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը խորհրդարանում հայտարարում է, թե 30 տարի առաջնագիծը թալանում և դղյակներ էին կառուցում։ Երեք տարվա մեջ թալանի քանի՞ կոնկրետ դեպք է բացահայտվել, քանի՞ հոգի է պատասխանատվության ենթարկվել ։ Պատասխանը պարզ է՝ ոչ մի դեպք, ոչ մի մարդ․ չկա դատարանի որոշմամբ դատապարտված թալանչի։

Ինչքա՞ն կարելի է անհասցե մեղադրական ճառերով, ստով,խաբեությամբ և մանիպուլիացիաներով մարդկանց մոլորության մեջ պահել։
Երբ վարչապետի աթոռին հայտնված նախկին գլխավոր խմբագիրը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե կերակրատաշտն ավելի կարևոր է, քան մամուլի ազատությունը, և պնդում, թե տարիներ շարունակ լրատվամիջոցներն իրենց «փայն»  են ստացել իշխանության կերակրատաշտակից, անհնար է չմտածել, որ ինքը եղել է «փայ» ստացողներից մեկը։ Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունն է՝ մեղքերի օրիագիրը, որ նա միանգամից հրապարակել է՝ ակամայից բոլորին չափելով ըստ սեփական փչացածության աստիճանի։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4208 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am