Պուտինի «լավ ընկերը» վրդովված է, նրան «անկյուն» են քշել

«Ռոյթերզի» վերլուծաբաններ՝ Օրհան Քոշկունը և Դոմենիկ Էվանսն անդրադարձել են Էրդողան-Բայդեն փոխհարաբերությունների թեմային: Չնայած ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Թուրքիայում, Անկարան տվյալ պահին խուսափում է դիմակայությունից, ինչը կարող է վնաս հասցնել իր փխրուն տնտեսությանը և փշրել ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու հույսերը, կարծում են վերլուծաբաններ:

Սովորաբար մարտական գործող Թուրքիայի առաջնորդը, ով արտաքին վիճաբանությունները հաճախ է օգտագործում ներքին աջակցությունը մոբիլիզացնելու համար, հիմա ավելի շատ կենտրոնացած է թուլացած տնտեսությունը վերականգնելու վրա, ինչը, վերլուծաբանների կարծիքով, նրա վերընտրվելու հեռանկարի բանալին է:

«Ազատության» փոխանցմամբ 2023թ. ընտրություններում հաղթելու, իշխանության երրորդ տասնամյակը մտնելու Էրդողանի շանսերը կախված են երկրի տնտեսական իրավիճակը վերականգնելու նրա ունակություններից: Հիմնականում զսպված արձագանքում Էրդողանը որևէ կոնկրետ պատասխան քայլերի մասին չի խոսել` Բայդենի պատմական հայտարարությունից հետո հարցին անդրադառնալով միայն մեկ անգամ: Այդ նույն հեռուստաելույթում, որտեղ Էրդողանը քննադատել է Բայդենին «անհիմն, անարդար և ճշմարտությանը չհամապատասխանող» հայտարարության համար, նա միաժամանակ ընդգծել է, որ երկու առաջնորդները կարող են նոր փուլ սկսել, երբ հունիսին կայանա նրանց առաջին հանդիպումը:

Թուրքիայի նախագահի համեմատաբար մեղմ տոնը վերլուծաբանները բացատրում են նաև տարածաշրջանային իրավիճակով. վերջին տարիներին Անկարայի ռազմական ներխուժումները և ագրեսիվ արտաքին քաղաքականությունը մեծացրել է Թուրքիայի կոշտ ուժը, բայց և մեկուսացրել նրան Միջերկրականի արևելքում և Մերձավոր Արևելքում, ու անցած տարեվերջից Թուրքիան ձգտում է բարելավել թուլացած կապերը Արևմուտքի և արաբական աշխարհի հետ:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններն արդեն լարված էին ռուսական S-400 հրթիռային համակարգերը Թուրքիայի կողմից գնելու հետևանքով, ինչպես նաև Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի աջակցության պատճառով: Անկարան սիրիացի քրդերին կապում է գրոհայինների հետ, որոնք արդեն մի քանի տասնամյակ հարձակումներ, խռովություններ են իրականացնում Թուրքիայի ներսում: Ի տարբերություն նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի, ով հաճախ էր հեռախոսազրույց ունենում Էրդողանի հետ և ինչ-որ տեղ համակրում էր նրան, Ջո Բայդենը հեռավորություն է պահում, իսկ նրա վարչակազմը քննադատում է Անկարային մարդու իրավունքների իրավիճակի համար: Պաշտոնը ստանձնելուց ի վեր ավելի քան 3 ամիս Բայդենը չի խոսել Էրդողանի հետ, նրանց առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 24-ի նախօրեին, երբ Բայդենն Էրդողանին տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին:

«Իհարկե, դա հաճելի չէր», - «Ռոյթերզին» ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում` շարունակելով. «Իր առաջին տարում նման կերպ վարվելը հարաբերությունները վտանգի տակ դնող դիրքորոշում էր»: Միաժամանակ պաշտոնյան նշել է, որ այդ հեռախոսազրույցը հիմք է դրել ՆԱՏՕ-ի անդամ երկու գործընկերների ապագա համագործակցության համար. «Իրադարձությունների ընթացքը ցույց կտա, թե հարաբերություններն ինչպես կզարգանան: Ամեն դեպքում թվում է` դա կարելի է հաղթահարել»:

Թուրքիայի երկու ուրիշ պաշտոնյաներ իրենց անունը չհրապարակելու պայմանով «Ռոյթերսին» ասել են, թե Թուրքիան կձգտի խուսափել Վաշինգտոնի հետ վիճաբանության սրացումից, առնվազն այս պահին: Բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, թե Անկարան փորձում է վերականգնել կամուրջները Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների դաշնակից Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ: Նա նշել է, որ մինչև հունիսին կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումն Անկարայի քաղաքականությունը սպասողական կլինի:

Մյուս կողմից, Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն է քննադատել Էրդողանի քաղաքականությունը մի քանի ճյուղերով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սառեցում, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Բայդենին համարժեք չարձագանքելու և երկրում տնտեսական վիճակը ոչ ճշգրիտ կառավարելու հարցերում:

Այնպես որ, Էրդողանն առաջիկայում երկրի ներսում ունի բազմաթիվ խնդիրներ՝ լուծելու՝ սոցիալ-տնտեսականից մինչև կորոնավիրուսի համավարակի թվերի աճով պայմանավորված սահմանափակումներն ու առողջապահական համակարգի լարված վիճակը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ արևմուտքը հասկացնել տվեց Էրդողանին, որ նա պետք է կանգ առնի, շարունակաբար չի կարող ամբիցիաներ ցուցադրել բոլոր տարածաշրջաններում, առավելևս՝ Հարվային Կովկասում՝Ռուսաստանի հետ իբր «բարեկամություն» անելով ու Պուտինին՝ «իմ լավ ընկերն ու բարեկամ» անվանելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4278 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am