Երևանի քաղաքապետարանի դիմաց բախվել են «Nissan Teana», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները
Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 17:30-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Nissan Teana, Mercedes և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությոեւնների, բարեբախտաբար տուծածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել: