«Рожденный ползать - летать не может!»

Ապրիլի վերջին օրվա երեկոյան լրահոսը «զարդարվեց» պաշտոնապես հաստատված տեղեկատվությամբ առ այն, որ նիկոլ փաշինը Կազանից չի կարողանում վերադառնալ, քանի որ Հայաստանի թիվ 1 օդանավում անսարքություն է հայտնաբերվել: Հաղորդվում էր, որ եթե անսարքությունը չհաջողվի արագորեն վերացնել, ապա նիկոլ փաշինը կվերադառնա մեկ այլ օդանավով: Եվ քանի որ եղավ մեկ այլ տեղեկություն, թե նա ուրիշ օդանավով է վերադառնում, հասկանալի է, որ այսպես ասած՝ «թիվ 1 բորտի» անսարքությունը հնարավոր չի եղել արագորեն վերացնել, կառավարական օդանավը կարգի բերել:

Ի դեպ, ոչ այնքան հետաքրքիր էին տեղեկությունները՝ փաշինին սպասարկող օդանավում հայտնաբերված անսարքության մասին, որքան այն բուռն ու ջերմագին «ողջույններն» ու «մաղթանքները», որ բազմաթիվ հայրենակիցներ թողել էին այդ անսարքության մասին տարբեր կայքերի մեկնեբանությունների մասում ու սոցցանցերում: «Մաղթանքներից» ու «ողջույններից» բացի, այդ տեղեկությունը շատերին սրամիտ դիտարկումների առիթ էր տվել: Դրանցից առավել դիպուկ էր այն դիտարկումը, որ նիկոլ փաշինն ինքը տեղով մեկ ու իր «կառավարությունն» էլ հետը մի չարորակ անսարքություն են Հայաստանի գլխին:

Դե, նիկոլ փաշինին սպասարկող օդանավում անսարքություն է հայտնաբերվել: Տարօրինակն այն է, որ հայտնաբերվել է: Չնայած դա երևի Կազանի օդանավակայանի տեխնիկական անձնակազմի հմտության շնորհիվ, եթե, իհարկե, օդանավի հետ կապված այդ ամբողջ հարայ-հրոցը նիկոլ փաշինի ստախոսական կազմի հերթական հորինվածքը չէ՝ ուշադրության կենտրոնում մնալու համար: Նրանցից ինչ օյինբազություն ասես՝ սպասելի է:

Չնայած, կարող է և անսարքություն իսկապես եղել է: Ի վերջո, այս «թավշաչարքերի» ի՛նչն է սարքին, որ օդանավում անսարքություն չլինի: Սրանք ինչին դիպչում են՝ փչացնում են, խաթարում, խափանում, կործանում: Սրանք իսկի ռազմական ինքնաթիռներն են առանց ռազմամթերքի գնում ու պատերազմի ամբողջ ընթացքում չեն կարողանում օգտագործել այդ ռազմական օդանավերը... Սրանց կրակած «Իսկանդերն» էլ է «10 %-ով պայթում»:

Մի խոսքով, ինչպես նկատել է Մաքսիմ Գորկին՝ «Рожденный ползать - летать не может!»

Եվ չի կարող թռչել, որքան էլ հաջողացնի վեր սողալ:

Հա, Կազանում փաշինը նաև ՌԴ վարչապետ Միշուստինի հետ էր հանդիպում ունեցել: Համացանցում տարածվեց այն տեսանյութը, որտեղ արձանագրված է, թե ինչպես է նիկոլ փաշինը Միշուստինին ասում, թե ուզում է ընդգծել Պուտինի դերը՝ պատերազմը...

Այս այստեղ հարցեր են ծագում նիկոլ փաշինի արտասանության հետ կապված: Դե, նա ռուսերենին չի տիրապետում, չնայած այս 3 տարվա մեջ ահագին առաջադիմել է: Օրինակ, արդեն գրեթե վարժ արտասանում է Պուտինի անուն-հայրանունը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, մինչդեռ 3 տարի առաջ ասում էր՝ «լադիմիր լադիմիրովիչ»:

Բայց վերադառնանք Միշուստինի հետ կազանյան հանդիպմանը: Շատերն այնպես էին հասկացել փաշինի ասածը՝ որ նա հատուկ ընդգծում էր Պուտինի դերը՝ պատերազմը ...վերականգնելու համար (««Хочу особенно отметить ту роль, которая Россия и президент РФ Владимир Владимирович Путин сыграли в восстановлении войны в Нагорном Карабахе»):

Հիմա, եթե դա լեզվի սայթաքում էր, ապա հայտնի է, որ լեզուները սայթաքելիս, որպես կանոն, մատնում են բուն միտքը, որ արտահայտվողները կցանկանային չարտահայտել, բայց իրականում հենց դա են մտածում: Դրանից կարելի է ենթադրել, որ փաշինն իրականում չէր էլ ցանկանում կանգնեցնել պատերազմը, որպեսզի բացարձակ կործանման մատնի Արցախը, այսինքն՝ այն մնացած 25 տոկոսն էլ նվիրի իր սիրելի թուրք-ադրբեջանցիներին:

Բայց հնարավոր է, որ նա ուղղակի սխալ առոգանությամբ է արտասանել «վ աստանավլենիի», այն է՝ կանգնեցնել, դադարեցնել բառը: Ու այստեղ այլ հարցեր էլ են ծագում:

Բոլորը տեսան ու համոզվեցին, որ փաշինը ռուսերեն խոսում է հուշաթղթիկով (շպարգալկայով), ինչը հստակ երևաց նույն Պուտինի հետ նրա վերջին հանդիպման ժամանակ: Այսինքն, տեքստը նախօրոք են գրում, թե փաշինն ինչ պետք է ասի: Իսկ նախօրոք գրելիս, եթե իհարկե, ռուսերեն այդքան գիտեն ու հասկանում են, պետք է նկատեին, որ «վ աստանավլենիի» արտահայտությունը, մանավանդ փաշինի քարանձավային արտասանությամբ, կարող է երկիմաստ հնչել, ըստ որում, նկատի ունեցածին տրամագծորեն հակասող իմաստով: Կարող էին և այլ բառ գրել, միայն հայերենը չէ, որ ճկուն է: Բայց չէ, դրա մասին, ըստ երևույթին չեն մտածել: Չնայած, դրանք, իրենց մորթը փրկելուց ու Հայաստանին վատություն անելուց բացի ուրիշ ինչի՞ մասին են մտածում, որ մի հատ էլ ռուսերենով իրենց ասածի մասին մտածեին, մանավանդ՝ Ռուսաստանի ղեկավարների հետ տեսախցիկների առաջ խոսելու պայմաններում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2223 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am