Սերժ Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը՝ Նիկոլ Փաշինյանի կարմիր գծի մասին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արմնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն արվել է ըստ էության Արցախի հարցի լուծման պատճառով՝ դրսի ուժերի աջակցությամբ։

«Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ։ Պատասխանը պարզ է՝ բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Հիմա մեր դաշնակիցներն ու գործընկերները երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու։ Տարբերակներից մեկն այն է, որ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժին։ Երկրորդ տարբերակը, որ այդ երկրի ԱԳ նախարարությունները հայտարարություն են անում, և երրորդ տարբերակը այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնող ուժերին, անհատներին։ Ապրիլի 17-ից հետո, այսինքն իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո մենք ստացանք բազմաթիվ շնորհավորանքներ Ռուսաստանից, ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, ԵՄ-ից, այլ երկրներից։ Երկրորդ, նրանց հայտարարությունները, որոնց մասին ես ասում եմ, մի տեսակ զգուշավոր հայտարարություններ էին։ Համենայնդեպս, հայտարարություններ էին, որոնք էապես տարբերվում էին հետպատերազմյան Հայաստանին վերաբերող իրենց հայտարարություններից։

Երրորդ․ մենք իհարկե որոշակի խնդիրներ տեսանք կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծերի հետ։ Թե որոնք էին պատճառները, ես դժվարանում եմ ասել։ Ես միայն կարող եմ ենթադրել, որովհետև ստույգ իմանալու համար դեռ ժամանակը բավարար չէ։ Միգուցե պատճառը կարող էր լինել մեր համառությունը ԼՂ խնդրի լուծման ճանապարհին։ Բոլորը համոզվել էին, որ մենք ունենք կարմիր գիծ, այսինքն՝ այն նվազագույնը, որ մենք կարող էինք ստանալ փոխզիջումների արդյունքում և միգուցե որոշ ուժերի այդ մոտեցումն այնքան էլ ձեռնտու չէր,- հայտարարել է Սերժ Սարգսյանը և շարունակել։- Այո՛, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի, բայց ես շատ հստակ ասացի։ Ասեմ, որ այդպիսի ուժեր ամեն տեղ կային՝ և՛ Արևմուտքում, և՛ Հյուսիսում։ Բայց դա պետությունների մոտեցումները չէին։ Դուք, վստահ եմ, ծանոթ եք և՛ ռուսալեզու, և՛ անգլալեզու հրապարակումների, որոնք այնքան էլ ոչ օբյեկտիվ դիրքերից փորձում էին Հայաստանում կարծիքներ ստեղծել։ Ուրեմն բոլոր տեղերում էլ այդ ուժերը կային»։

Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը Սորոսի գրասենյակը աջակցություն է ցուցաբերել, սակայն կատարվածը միայն նրանց գործունեության հետևանքը չէ։ Հետաքրքիր է՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանն ունե՞ր պատկերացում, թե ինքը որ ուժերին է զիջում իշխանությունը։ Եթե այո, թերևս նաև վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության՝ անցնելու կարմիր գիծը, որ Արցախի հարցում Սերժ Սարգսյանը երբեք չէր անցնի։ Հեղափոխությունից և պատերազմից հետո Սերժ Սարգսյանի մերձավորը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմի առանցքային դեմքերից մեկը՝ Արարատ Միրզոյանը, եղել է թուրքական հատուկ ծառայությունների գործակալ, իսկ հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է նրան, Միրզոյանը դարձել է ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ։ Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, կնշանակի՝ Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, պետք է, որ իմանար, թե Նիկոլ Փաշինյանը ո՞ր ուժերի կողմից է ներդրված և ի՞նչ առաքելությամբ է գալիս իշխանության։

Եթե գիտեր, պետք է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չստանար իշխանություն, եթե անգամ դրա համար անհրաժեշտ լիներ տանկեր մտցնել Երևան։ Կրկին և վերստին համոզիչ չեն Սերժ Սարգսյանի բացատրությունները, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց Գյումրի-Երևան հեղափոխական ճամփորդության օրերին, ինչո՞ւ նրան ձեռնաշթաներով չտարան ռադիոտան դուռը ջարդելուց հետո, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի իշխանությունն այդքան բարի ու հանդուրժող Նիկոլի նկատմամբ ընդհանրապես։ Եվ վերջապես, էլ ի՞նչ կարմիր գծեր կան, որ Փաշինյանը դեռ պետք է անցնի՝ Արցախի 75 տոկոսն հանձնելուց, 5000 երիտասարդ զոհելուց և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացելուց հետո։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2312 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am