Արթուր Դավթյանը շարունակում է լպստել Նիկոլ Փաշինյանի ոտքերը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է լպստել Նիկոլ Փաշինյանի դավաճան ոտքերը: Պատերազմից հետո պետությանը ռեպրեսիաների գերդոզա ներարկած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սույն պաշտոնյայի սերն էլ ավելի է մեացել, այնքան, որ կարող է անգամ անհեթեթ, ծիծաղելի հայտարարություններ անել, միայն թե չհարվածի Նիկոլ Փաշինյանին: Սույն պաշտոնյան երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում փայլել է իր մտքի գոհարներով: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով խորհրդատու Աննա Վարդապետյանի՝ քրեական գործերին միջամտելու վերաբերյալ փաստերի հրապարակմանը, Արթուր Դավթյանն ասել է, որ այդ փաստերն անարձագանք չեն թողել, ուղարկել են վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով՝ իրականացվել, մի մասով՝ իրականացվում։
«Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Փաստն այն է, ինչ վարույթի ընթացքում արձանագրվել է, որ խոսքը վերաբերվել է կոնկրետ մասնագիտական քննարկումների։ Ըստ այդ փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա եթե այստեղից քայլենք, ու դուք մոտենաք ասեք՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, կարող է ես չզլանամ ու Ձեզ իրավական խորհրդատվություն տամ»,- դիմելով լրագրողին՝ ասել է Արթուր Դավթյանը։Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը բարի կամքի դրսևորո՞ւմ է ցուցաբերել, Արթուր Դավթյանը պատասխանեց.«Այո»։ Հանրապետության գլխավոր դատախազը նաև շեշտեց, որ Աննա Վարդապետյանի կարգավիճակը չի խոչընդոտում, որպեսզի վերջինս այս կամ այն քրեական գործի վերաբերյալ խորհրդատվություն ներկայացնի։
Հաջորդ զավեշտալի իրավիճաը, որում հայտնվել է սույն պնակալեզ պաշտոյան Մարտի 1-ի գործով խայտառակ ֆիասկոյի մասին անդրադարձի ժամանակ էր: Արթուր Դդավթյանը փորձել է պապից ավելի կաթոլիկ գտնվել եւ ասել, որ, այո, Մարտի 1-ի գործը շարունակվում է, չի տապալվել: Նա մի կողմից չի հաստատել գործը բացահայտված լինելու մասին Փաշինյանյանի հայտարարությունը, մյուս կողմից ավելի մոլեռանդ է գտնվել, ասելով, որ դատախազությունը շարունակելու է վերահսկողությունը եւ կան այլ դրվագներով մեղադրանքներ: Դիտարկմանը, թե իրեն մեղադրում են «Մարտի 1-ի» գործը տապալելու մեջ, Դավթյանն արձագանքեց. «Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի»։
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն խոսքին, որ «Մարտի 1-ի» գործը տապալելու համար պետք է հրաժարական ներկայացվի, Դավթյանն ասաց. «Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է։ Հրաժարական տալու փաստն ինքնին պատասխանատվությունից խուսափել է։ Հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ քո պաշտոնական պարտականությունները քո համոզմունքով իրականացնելու համար ունես խոչընդոտներ»։ Փաստորեն, այս պաշտոնյան իր համոզմունքով է այսքան ծառայամիտ, այլ որ թե Փաշինյանի ճնշումներով: Իր համոզմունքով է իրավական տեռոր իրականացնում ընդդիմադիրների նկատմամբ, իր համոզմունքով է աչք փակում Նիկոլ Փաշինյանի թույլ տված դավաճանությանը, աղաղակող փաստերին, որոնք ջրի երես են հանվել պատերազմից հետո:
Իսկ թե ինչու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում չի անդրադառնում նաեւ իր կառուցած եռահարկ շքեղ առանձնատանը․ մարդկանց մոտ կասկածներ կան, թե ինչպես է նա դատախազի աշխատավարձով նման շքեղ առանձնատուն կառուցել.«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի համար օրենքով նախատեսված առիթներ, հիմքեր կան։ Ես չեմ վարանում ասել՝ էսօր կլինի, վաղը կլինի, տասը տարի հետո կլինի, ցանկացած մեկը կարող է ապացուցել։ Ես մի բան կարող եմ մենակ ասել՝ ես չեմ կարող բարոյական առումով չունենալ իրավունք՝ մեկ ուրիշին ապօրինի գույքի մեղադրանք ներկայացնելու կամ գույքը բռնագանձելու»։ Դիտարկմանը, որ դատախազն ինքն է, հազիվ թե ինքն իր դեմ գործ հարուցի, Դավթյանն ասաց․ «Հիմա ես եմ, հո տասը տարի հետո էլ ե՞ս չեմ լինելու»։
Փաստորեն, նա հույս ունի, որ տասը տարի ինքն է լինելու գլխավոր դատախազ:

Անի Սահակյան

դիտվել է 810 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am