Սերժ Սարգսյանի անհավատալի արդարացումները, և Նիկոլ Փաշինյանի՝ դժոխքի հակառակ կողմը նոր գրքի ուրվապատկերը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում անդրադարձել է 2018 թվականի հայտնի իրադարձություններին, որոնց արդյունքում ինքը իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին։

Ի վերջո ի՞նչ էր նշանակում՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի արտահայտությունը։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ հրաժարականի տեքստը, բնականաբար ցույց է տվել Կարեն Կարապետյանին, և նրա առաջարկով այնտեղից հանվել են որոշ նախադասություններ։ Ըստ այդմ՝ ամբողջական միտքը եղել է հետևյալը․ <<Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր՝ պատրաստ է ցանկացած քայլի՝ իշխանության հասնելու համար։ Ես սխալ էի, երբ մտածում էի, թե Նիկոլ Փաշինյանի համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ Կարապետյանի առաջարկով՝ տեքստից հանվել է նաև իրեն ուղղված բարեմաղթանքի հատվածը։ 
Սերժ Սարգսյանը փորձել է բացատրել՝ ինչո՞ւ ռադիոտունը գրավելու օրը Փաշինյանը չձերբակալվեց, փոխարենը ձերբակալվեց Մարիոթ Արմենիա հյուրանոցում իր հետ հանդիպումից հետո՝ ապրիլի 22-ին։ Հիմնավորումը, թե ռադիոտան միջադեպի օրը փողոցը դեռ սակավաթիվ էր, իսկ հետո արդեն կալանքը պետք էր՝ իրավիճակը հանդարտեցնելու համար, այդ պատճառով էլ, Սերժ Սարգսյանի խոսքով, ինքը չի ընդդիմացել իրավապահների որոշմանը, մեղմ ասած աբսուրդային է։ Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանն սպասել է, մինչև փողոցում հավաքվի կրիտիկական զանգված, և գործողությունների թելադրողը դառնա ոչ թե իշխանությունը, այլ փողոցը։ Իսկ հետո արդեն Փաշինյանն ազատ է արձակվել, քանի որ այդպես Կարեն Կարապետյանի դիրքերն ավելի ամուր կլինեին։ Սերժ Սարգսյանի այս բացատրությունը ևս անհավանականության տեսությունների ժանրից է, որովհետև բանտից դուրս գալուց երկու օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ <<Կա՛մ ես կդառնամ ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա>>։

Մի տեսակ դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանն այդ աստիճանի չէր ճանաչում այն անձին, ում հանձնեց իշխանությունն ու երկիրը։ Խոսքը, չմոռանանք, այդ նույն Սերժ Սարգսյանի մասին է, որն իր կառավարման 10 տարվա ընթացքում սեփական թիմից այդպես էլ հստակ իրավահաջորդի չգտավ, այն դեպքում, երբ ՀՀԿ-ի թիմում կային բավականին խելացի և փորձված գործիչներ, որոնց կարողությունների մասին ինքը՝ Սեր- Սարգսյանը, նույն հարցազրույցում խոսել է բարձր վստահությամբ։ Ի դեպ, ժառանգորդ դառնալու առաջարկ, պարզվում է, Ազատիչն արել է Կարեն Կարապետյանին, դեռևս 2016 թվականին, երբ վերջինը ստանձնեց վարչապետի պաշտոնը։

<< Երբ ես Կարեն Կարապետյանին 2016 առաջարկեցի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, իրեն ասել եմ, որ եթե այդ պաշտոնում իրեն լավ դրսևորի, իմ համոզմամբ, պետք է հանդիսանա իմ իրավահաջորդը՝ առանց ժամկետ նշելու։ Լավ արդյունքներ կային, 2017-ին այդ արդյունքները շատ ավելի տեսանելի էին։ 2017-ին տեղի ունեցան ընտրություններ, մենք հաջողություն ունեցանք և շարունակեցինք աշխատել։ 2018-ին լրանում էր նախագահական ժամկետը և պետք էր որոշում կայացնել։ Առաջին խոսակցությունը մենք ունեցել ենք 2017-ի կամ ամռան վերջին կամ աշնան սկզբին, շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր։ Մենք քայլում էինք կառավարական ամառանոցում, ես Կարեն Կարապետյանին ասացի հետևյալը, Կարե՛ն, արդեն որոշում ընդունելու պահն է, շուտով նախագահի իմ լիազորություններն ավարտվում են, պատրա՞ստ ես ստանձնել վարչապետի պարտականությունները, նա ասաց՝ իսկ դուք ի՞նչ եք կարծում։ Ասացի՝ ես համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները, համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել, մենք 10 տարի աշխատել ենք, և համանախագահների դիրքորոշումները չեն տարբերվել մեր դիրքորոշումից, մենք եղել ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը՝ ապակառուցողական, մեր քաղաքականության արդյունքում է դա եղել։ Ասացի՝ ես կարծում եմ, որ եթե քեզ որևէ կերպ չի նեղացնի, մենք որոշ սահմանափակ ժամանակ աշխատենք այսպես՝ ես վարչապետի պաշտոնում, դու՝ փոխվարչապետի, զբաղվելու ես տնտեսության խնդիրներով, իմ կողմից նվազ միջամտությամբ, ես փորձեմ իմ ասած խնդիրները բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք մեծ պրոբլեմներ։ Ասաց՝ միանշանակ այդպես ճիշտ կլինի»,- պատմել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նաև արդարացել է՝ ասելով, թե իր նախորդ անգամվա հայտարարությունը՝ <<Ես իշխանությունը տվել եմ Կարեն Կարապետյանին>>,- ամենևին չի նշանակում, որ «իշխանափոխությունը գցում եմ Կարեն Կարապետյանի գրպանը»։ Իրականում, Ազատիչի պնդմամբ, դա այդպես չէ։ «Ես կարող էի առաջարկել անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ>>,- ի պատասխան հրաժարականից բացի այլ լուծումների գնալու մասին հարցի՝ ասել է Սերժ Սարգսյանը, ապա ավելացրել․ «Կարող էի նաև հրաժարական չտալ, դրանք լուծումներ են, չէ՞։ Բայց ես դրանցից ոչ մեկին չգնացի, որովհետև ինձ համար այլևս անհնարին էր թվում այն առաքելությունը, որ ես պետք է ունենայի վարչապետի պաշտոնում»։

Ստվերային հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին տարաբնույթ վարկածներն ու խոսակցությունները Սերժ Սարգսյանը որակել է բամբասանքներ՝ ասելով, որ ինքը միայն մեկ հանդիպումից է տեղյակ, որ տեղի է ունեցել Երևանում, քննչական ժամանակավոր մեկուսարանում Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի մասին․ << Ես ճիշտ չեմ համարում հրապարակավ ասել այն, ինչը Կարեն Կարապետյանն ինձ է ասել, վստահ եմ, որ ինչ-որ մի պահի Կարեն Կարապետյանը այդ մասին կխոսի>>,- ասել է էքսնախագահը՝ չբացելով փակագծերը։ Փոխարենը նա պնդել է, որ ինքը պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ավելի հզոր ուժերի, բայց ոչ սորոսականներին։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ սորոսականներն իրականում աջակցել են Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը, սակայն իրականացնողը իրենք չեն եղել։

Այնուամենայնիվ, ո՞վ էր այն հզոր ուժը, որին Սերժ Սարգսյանը այդքան թեթևությամբ տվեց իշխանությունը։ Երևի մենք այս հարցի պատասխանը կհասկանանք այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գրի իր նոր <<Դժոխքի հակառակ կողմը>> գիրքը, որի սցենարը արդեն ուրվագծված է։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3657 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am