«Գենոցիդ» ասեցին, իսկ հիմա ԱՄՆ-ը մեր «քթերից է բերելու»

Բայդենի ապրիլի 24-ի ուղերձից հետո ոգևորված հայ ժողովրդի համար արդեն «սառը ցնցուղի» շրջանը կարելի է բացված համարել:

Պարզ էր, որ Ադրբեջանի նախագահը ամենացավոտն ու ջղաձիգն է ընդունելու Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության գործածումն իր ուղերձում: Ու հիմա ամերիկյան վարչակազմը ոչ միայն զբաղված է Անկարային հանգստացնելով, թե Վաշինգտոնը չի մեղադրել Թուրքիային, այլ միայն պատմական փաստ է արձանագրել, այլև, պարզվում է Ադրբեջանին էլ են սիրաշահում:

Հիշեցնենք, որ Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին Բայդենի հայտարարության կապակցությամբ: Ալիևը նշել է, թե Թուրքիան Ադրբեջանի մոտ բարեկամն է և դաշնակիցը և հետպատերազմական շրջանում կարևոր ու դրական դեր է խաղում տարածաշրջանում, հետևաբար ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարությունը և երկրի հանրությունն անհանգստությամբ են ընդունել:
Ու հանկարծ, տեղեկատվություն է գալիս, որ Բլինքենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը 2021թ. ժամանակավոր կդադարեցնի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման գործունեությունը:

Բացի այդ, Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:

Այնուհետև, ԱՄՆ պետքարտուղարը հարկ է համարել, պարզաբանել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նա օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները: «Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել է Բլինքենը, ապա շարունակել,- Կարևոր է նաև նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»:
Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։ Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, Բլինքենն ասել է. «Ապագայում նաև շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ C-400-ները»:

Այսինքն, ինչ է ստացվում, ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին... Հիշեցնենք, որ երկու տասնամյակ առաջ ընդունված «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել:

Սակայն, ԱՄՆ նախագահը լիազորված է շրջանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը՝ սկսած 2001 թվականից, ու հիմա Բայդենը խոստացել էր վերանայել այս օգնությունը, իսկ մերոնք «մատը մատին չեն տվել այս ուղղությամբ»:

Ուրեմն, Հայաստանում ԱՄՆ դեսպանը Հայաստանի հասարակությանն ասում է, որ՝ ԱՄՆ-ն չի կարող Հայաստանին զենք վաճառել, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանին զենք կվաճառե՞ն:

Ո՞ւմ դեմ... Որ ամերիկյան զենքով նորից հայերի դեմ պատերազմ սկսի՞ թուրք-ադրբեջանական տանդեմը, եթե հանկարծ Սյունիքը խլել չստացվի...

Սա է՞ր «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու ամերիկյան վարչակազմի գինը... Մեզ ապրիլի 24-ին «կարկանդակ» նետեցին, իսկ շուտով ամերիկյան «մտրակը» կկիրառե՞ն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6732 անգամ
Լրահոս
ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am