Կոչ ենք անում Եվրոպային ներգրավվել ԼՂ-ում. նոր պահանջագիր

Հանրային պահանջագրերի change.org հարթակում մեկնարկել է «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, change.org-ի կայքում տեղադրված պահանջագրում նշվում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը վարում է մեկուսացման քաղաքականություն: «Նավթով հարուստ Ադրբեջանը նշանակալի ջանքեր և գումարներ է ներդնում այս տարածք օտարերկրյա առաջնորդների, պաշտոնյաների, լրագրողների և կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն արգելելու համար: Ադրբեջանի պնդմամբ Եվրոպական միությունը ևս մուտք չունի դեպի Լեռնային Ղարաբաղ: Անցած 20 տարիների ընթացքում որևէ ԵՄ պաշտոնյա չի այցելել այնտեղ, իսկ բնակչությանը ԵՄ-ի կողմից որևէ օժանդակություն չի ցուցաբերվել»,- նշվում է պահանջագրում: Շեշտվում է նաև, որ այս համատեքստում ԼՂ մեկուսացումը բացառիկ է, քանի որ ԵՄ-ն օժանդակություն է ցուցաբերում աշխարհի 150 երկրների, այդ թվում՝ չճանաչված պետությունների Աբխազիային, Մերձդնեստրին և Հյուսիսային Կիպրոսին՝ անկախ նրանց կարգավիճակից: Այս քաղաքականությունը բնութագրվում է որպես «ներգրավում առանց ճանաչման»: Պահանջագրում կոչ է արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: «Կոչ ենք անում Եվրոպային ներգրավվել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն պետք է ներկա լինի և աջակցի խաղաղությանը՝ թույլ չտալով հակամարտության սրում իր դարպասների մոտ»,- ասված է պահանջագրում: Պահանջագիրը change.org-ում նախաձեռնել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը: Այն արդեն իսկ ստորագրել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Պահանջագիրը դեռևս ստորագրել է 552 օգտատեր: Պահանջագրին կարող եք մասնակցել հետևյալ հղումով:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am