Գերիներին «խժռում» են. Փաշինյանի մնալը՝ Հայաստանի ու Արցախի կործանում

Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը հայաստանյան լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում ուշագրավ միտք է արտահայտել, թե՝ Մակրոնը Բայդենի հետ համաձայնել են, որ և Ցեղասպանության հարցը, և Արցախի ու Հայաստանի ապագան նոր լույսով ներկայացնեն:

«Գոնե այսօր Մակրոնը մենակ չէ, իրենք Բայդենի հետ համաձայնել են, որ և Ցեղասպանության հարցը, և Ղարաբաղի ու Հայաստանի ապագան նոր լույսով ներկայացնեն: Այդ առումով կարևոր ժամանակներ են: Հիմա մնում է դա դարձնել ֆրանսիական պետության որոշում: Գիտեք, որ Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել էր Հայաստան: Նկատենք, որ խոսելը մի բան է, անելը այլ բան, այսինքն աշխատանքները պետք է շարունակվեն: Հայաստանն այս առումով մեզ շատ չի օգնում, որովհետև կառավարությունը մի քիչ տկարացած է, ընտրություններ պետք է լինեն: Կարծում եմ, որ գոնե մինչև ամառ դժվար է առաջ շարժվելը, բայց պետք է պատրաստվենք: Նոր էջ է բացվում մեզ համար, թե Հայաստանի համար, թե Սփյուռքի», ասել է նա: Իսկ Արցախի անկախության ճանաչման ինչպիսի շանսեր կան Ֆրանսիայում հարցին, նա պատասխանել է. «Այսօր ավելի մեծ են շանսերը, քան երեք ամիս առաջ: Ես այդպես եմ զգում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Բավական շատ ղեկավարների, պատգամավորների, սենատորների մտքում այդ գաղափարը կա: Նման մարդկանց թիվը բավական աճել է, հետևաբար ավելի մեծ շանս կա այսօր, քան երեք ամիս առաջ»:

Հայաստանի իշխանությունների պատճառով Հայաստանն ու Արցախը տկար ներկայացնելը՝ իսկապես իրական խնդիր է: Պատերազմի ավարտից հետո ամիսներ շարունակ մենք Հայաստանում ասվում է, որ փաշինյանական իշխանության պայմաններում՝ Հայաստանն ու Արցախն ավելի ու ավելի խոցելի են դառնում:
Ռուսական փորձագիտական շրջանակներն արդեն իսկ սկսել են հստակ խոսել այդ թեմայով, նրանք արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող ուժի վերընտրությունները առաջիկա ընտրություններում կնշանակի Հայաստանի վարկանիշի անկում, Հայաստանին չեն հարգի՝ պատերազմում պարտված առաջնորդ վերընտրելու դեպքում:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Փաշինյանի թիմը այնպես է իրեն պահում, կարծես բոլոր հիմնական խնդիրները ռուսական կողմի լուծմանն են սպասում: Խոշոր հաշվով, Հայաստան-Արցախ իշխանությունների համատեղ քննարկումներ տեղի ունենում, հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունն է կարևորվում, բայց գլոբալ առումով՝ Արցախը կանգնած է մեծ մարտահրավերի առջև:

Առաջին մեծ վտանգը դա արցախցիների՝ հայրենիքը լքելու հարցն է: Ի՞նչ են անում Հայաստանի ու Արցախի իշխանությունները, որ արցախցիները ոչ միայն մնան իրենց հողում, այլև արարեն և նոր հոսք լինի՝ դեպի Արցախ:

Սա իսկապես լրջագույն հարց է՝ եթե արցախցիները բռնեն արտագաղթելու ուղին՝ ռուս խաղաղապահները ո՞ւմ անվտանգությունն են պահպանելու Արցախում: Սա խնդրի, այսպես ասած՝ ժողովրդագրական մասն է:
Հաջորդ խնդիրը՝ քաղաքական է:

Պատերազմից հետո Արցախի կարգավիճակի որոշման հարցում հստակ մեսիջներ են ստացվում Արևմուտքից: Հայաստանի իշխանությունները պետք է հստակ աշխատեն գործընկեր պետությունների հետ:

Բայց ովքե՞ր են Փաշինյանի գործընկերները, նա վստահելի առաջնո՞րդ է Հայաստանի բարեկամ պետությունների ղեկավարների համար, կարո՞ղ է լրջագույն պատասխանատվություն վերցնել իր վրա, և առհասարակ, ունի՞ նա նպատակ Արցախի հարցում որոշումներ կայացնել՝ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո:
Հասկանալու համար, որ այս իշխանությունները ունակ չեն որևէ խնդիր լուծել, պետք է հարց տանք մեզ՝ ինչպե՞ս է այս իշխանությունը հիմա լուծում Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը...

Երեկ VICE World News լրատվականը հայ ռազմագերիների մասին սարսափելի մանրամասներ է պատմել, որոնցից հայտնի է դառնում, թե ինչ սոսկալի կտտանքների են ենթարկվել հայ ռազմագերիները Բաքվի բանտում։ «Վազգենը ծանր վիրավոր է եղել. 7 օր անշարժ պառկած գոյատևել է մոտակա ծառից թափված խնձորներով։ Ադրբեջանցի վարձկանները նրան արյունոտված բերել են ռազմական օբյեկտ: Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում նրան տեղափոխել են ստորաբաժանումից մյուսը և դաժանորեն ծեծել։

Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցրեցին ստամոքսիս վերքի մեջ: Նրանք կծու պղպեղ փչեցին աչքերիս մեջ և վառեցին ձեռքերս, հետո փայտերով ծեծեցին ինձ: Պարբերաբար ինձ հանձնում էին զինվորների նոր խմբի, ովքեր ինձ ծեծում և խոշտանգում էին», - պատմել է թշնամու գերությունից ազատված Վազգենը։

Պարզ է չէ՞, որ նմանատիպ իրավիճակներում են մեր՝ 200-ից ավելի գերիները: Ու հիմա հարց՝ սա ադեկվատ իշխանություն է, որ իրեն պահում է, կարծես, ոչինչ տեղի չի ունեցել, ու երբեմն-երբեմն հանդես է գալիս Ադրբեջանի հետ հարևանություն անելու մասին դատողություններով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3338 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am