Փաշինյանը ինդիվիդուալ անարխիզմի կրող է և անիշխանությունը կառուցում է իր անձնիշխանության առանցքի շուրջ

«Ժողովրդի իշխանություն»։ Սա է այն հիմնական կոդը, որով Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի պահպանում է իշխանությունը և մտադիր է վերարտադրվել առաջիկա ընտրություններում։ «Ժողովրդի իշխանություն» արտահայտությունն իրականում մեղմասացություն է, էվֆեմիզմ, որով նա փորձել է քողարկել անիշխանությունը, փորձել է, հաջողում է, և կա վտանգ, որ էլի կհաջողի։

2018 թվականի այս օրերին Հայաստանում անիշխանություն էր՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ահա այդ անիշխանությունը Նիկոլ Փաշինյանը փաթեթավորեց՝ որպես «ժողովրդի իշխանություն», և իրեն պարտադրեց՝ որպես վարչապետ։ Հետագա իրադարձությունները, Ազգային ժողովի պաշարումն ու առումը, որպես դրա հետևանք՝ 2018-ի դեկտեմբերի ընտրություններն անիշխանության լեգիտիմիզացիայի փորձեր էին, որոնք սոսկ ֆորմալ ձևակերպումներ տվեցին անիշխանությանը, բայց երևույթն ինքնին դրանից չփոխվեց․ Նիկոլ Փաշինյանը հաստատվեց վարչապետի պաշտոնում՝ որպես անիշխանության առաջնորդ։

«Ժողովրդի իշխանությունը» հաճելի թույն է, որը սղոցում է մարդկանց ունկերը և նրանց մոտ ստեղծում է պատրանք, թե իրենք են իշխանության կրողները։ Իրականությունը ճիշտ հակառակն է․ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի իշխանության մարմնավորողը, այլ նրա անձնական իշխանությունն է մատուցվում՝ որպես «ժողովրդի իշխանություն»։ Անկախ իրերի դրությունից, սակայն, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է այս մեղմասացությունը դարձնել քաղաքական կրեդո և մոլորության մեջ գցել հասարակությանը, որն ինչ-որ իմաստով նարկոտիկ կախվածության մեջ է հայտնվել այն ստից, որ փողոցի այն տղան մարմնավորում է «ժողովրդի իշխանությունը»։ Քանի որ սուտը ներարկվել է չափազանց մեծ չափաբաժիններով, պատրանքն էլ մեթոդաբար պարտադրվել է՝ որպես իրականություն, հասարակության առնվազն մի մասը դեռևս չի գիտակցել, որ Փաշինյանն այլևս ոչ թե փողոցի այն տղան է, այլ կառավարական ամառանոցի բդեշխն ու զրահապատ շարասյուների ուղևորը, որի համար ժողովուրդը ոչ թե իշխանության աղբյուր է, ինչպես ներկայացվում է, այլ իշխանության, իսկ ավելի ճիշտ՝ անիշխանության հենարան։

Ահա այդ հենարանի վրա խարսխվելով էլ Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի Հայաստանը պահում է անիշխանության ռեժիմում՝ դրա համար իրացնելով իշխանության ընձեռած բոլոր հնարավորությունները։ Հակառակ պարագայում, երկրում իշխանության գոյության պայմաններում, պետության հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ, որովհետև դա հնարավոր էր անիշխանության դեպքում միայն։ Քաղաքական կայացած համակարգի ու էլիտաների բացակայության պայմաններում «ժողովրդի իշխանությունն» իրականում անարխիան է՝ դասական սահմանմամբ հասարակությունը՝ առանց պետականության։

Իր իշխանության արշալույսին բոլոր «իզմերը» մերժող Նիկոլ Փաշինյանն իրականում դավանում է անարխիզմին, որը պետությունը համարում է ոչ ցանկալի և վնասակար ինստիտուցիա։

Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ նա ոչ թե սոցիալական, այլ ինդիվիդուալ անարխիզմի կրող է և անիշխանությունը կառուցում է իր անձնիշխանության առանցքի շուրջ։ «Ժողովրդի իշխանության» ականջահաճո կարգախոսի ներքո»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 461 անգամ
Լրահոս
ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am