Թրքաբարո դուրսպրծուկների «իշխանությունը»

Արցախի նախագահ նշանակված տեղական Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանն իրեն ավանակի տեղ է դրել։ Կամ ինչպես երևանյան ժարգոնով կասեին՝ շլանգի։

Արայիկը, փորձելով փրկել Նիկոլի հետույքը, հայտարարել է բաներ, որոնք արծրունության շարունակություն են։ Նա բողոքել է նախկին իշխանություններից, վատ բանակցություններից, Նիկոլի ընդդիմությանը մեղադրել, որ պատերազմը շուտ չկանգնեցվեց, քանզի հոկտեմբերի սկզբում է իր համար արդեն պարզ եղել, որ պարտվելու ենք։

Նիկոլի ու Արայիկի հույսն այն է, որ մարդիկ ոչխար են, չունեն հիշողություն, չունեն զրոյից տարբերվող վերլուծական կարողություն։

Արայիկը Նիկոլի պես է խոսում, այսինքն՝ պետության ղեկավարի կարգավիճակում օգտագործում է թունդ ընդդիմադիր բառապաշար ու իրեն էշի տեղ դնում։

Ով էր Արցախի Նիկոլը «հեղափոխությունից» առաջ

Արայիկը բենզին ներմուծող «Ֆլեշի» ղեկավար Բարսեղ Բեգլարյանի կազմակերպություններից մեկի աշխատողն էր, որին նույն Բեգլարյանի միջնորդությամբ Սերժ Սարգսյանը դարձրեց Արցախի վարչապետ։

Արայիկը 11 տարի Արցախի բյուջեն է տնօրինել, զուգահեռաբար բիզնեսով զբաղվել՝ դառնալով հսկայական կալվածատեր, արցախյան օլիգարխ՝ հայաստանյան չափանիշներով։

Հիմա երբ Արայիկը բողոքում է, թե բա նախկինները չբնակեցրեցին Արցախը, ո՞ւմ նկատի ունի։ Երբ բողոքում է վատ բանակցություններից, ո՞ւմ նկատի ունի։ Ինքը նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչն է եղել։ Համատեղ օգտվել է կլանային համակարգի ֆինանսական հնարավորություններից ու անձնական մեծ հարստություն դիզել։ Հիմա ինչո՞ւ է ձևեր թափում։

Ի դեպ, խոսվում է այն մասին, որ ազատագրված տարածքներում իր բիզնեսներն ու կալվածքները Արայիկը շտապ վաճառել է պատերազմի նախաշեմին։ Թե ինչու է այդպես վարվել, կպարզի քննությունը։ Ինչևէ։

Արայիկը մինչև «հեղափոխությունը» քծնում էր Բակո Սահակյանին ու անամոթության աստիճանի լիզում Սերժ Սարգսյանի կոշիկները։ Նա այդպիսով հույս ուներ դառնալ Արցախի նախագահ։

Արայիկը «հեղափոխության» ժամանակ ու մինչև հիմա

Նախկին կլանաօլիգարխիկ համակարգի մաս կազմող Արայիկը շատ արագ որսաց քամիների ուղղությունն ու դարձավ «թունդ հեղափոխական»։ Նա սկսեց Նիկոլին քծնել Միրզոյան Արարատի միջոցով։ Միտինգներին ցուցադրաբար մարդ էր ուղարկում ու սեփական իշխանական անցյալը քննադատող ելույթներ ունենում։

Արայիկը քծնում էր Նիկոլին ու դավաճանում Արցախին, որպեսզի Արցախի նախագահ նշանակվի։ Ու նշանակվեց Նիկոլի կողմից, բայց պայմանով, որ մտնելու է «չալոյական» գծի մեջ։ Այսինքն՝ քննադատելու է նախկիններին, փառաբանելու է Նիկոլին, ողջունելու է Արցախի հարցով Նիկոլի արկածախնդրային գիծը ու հետո պատերազմի ժամանակ արծրունություն է անելու, այն է՝ օգտնելու է Արցախը պայմանավորված պատերազմի միջոցով հանձնելու գործին։

Արայիկն «այո» ասաց Նիկոլին, դարձավ թրքաբարո դուրսպրծուկ ու հիմա դեռ խոսում է։ Սա արժանապատվություն չուներ, որ կապիտուլյացիայից հետո ինքնասպան լիներ ու նաև այնքան լկտի է, որ դեռ ծպտուն է հանում։

Արայիկը իշխանափոխությունից հետո

Նիկոլի հեռացումն անխուսափելի է։ Եթե Հայաստանը չի ուզում հայտնվել Կարմիր գրքում, Նիկոլը հեռացվելու է։

Որ Նիկոլ ասում ենք, Արուսը, այսինքն՝ Արայիկը հետն է, քանզի ինքը համեհեղինակ է Արցախի պետականության կորստի, հազարավոր զոհերի, Հայաստանի սուբյեկտայնության վերացման գործում։

Հայկ Ուսունց

դիտվել է 1184 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am