Սկսվել է ռեպրեսիաների երկրորդ սերիան

Իշխանությունը, ի մասնավորի Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում կուլ տալ Սյունիքի դեպքերը: Հիշեցնենք, որ սյունյաց արշավանքի ընթացքում լեռնահայաստանցիները Փաշինյանին առանձնահատուկ ընդունելության արժանացրեցին՝ նրա ողջունին պատասխանելով <<ողջույն բ..-ի տղա>> հայտնի արտահայտությամբ, կանխեցին, թույլ չտվեցին Փաշինյանի մուտքը որոշ բնակավայրեր ու հենց Սյունիքում վարչապետը հրատապ խորհրդակցություն հրավիրեց, ուժային կառույցների ղեկավարներին` բացահայտ կարգադրելով հատուկ օպերացիայով պատժել <խուլիգաններին>: Ըստ Փաշինյանի, սյունեցիները, ովքեր պայքարում են իրենց հայրենիքի համար, որոնցից շատերին ինքը զրկել է սեփական տնից ու ապրուստից՝ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով ադրբեջանական կողմին զիջել մարզից տարածքներ, խուլիգաններ են:

Ինչեւէ, թե ինչ պատահեց հետո, տեսանք բոլորս, տասնյակ սյունեցիրներ բերման ենթարկվեցին բաժիններ, ընդ որում խայտառակ կերպով, ոմանց գետնին քարշ տալով, ձերբակալվեց նաեւ Մեղրիի համայնքապետը, Գորիսի փոխքաղաքապետը եւ այլք: Սակայն դատարանն իրավաչափ չճանաչեց ոչ կալանքի փաստը, ոչ մեղադրանքը, թե իբր նրանք էին ցույցը կազմակերպել: Հիմա իշխանությունը ռեպրեսիաների երկրորդ սերիային է անցել եւ ՊԵԿ-ի միջոցով է տեռոր իրականացնում սյունյաց դեպքերի մասնակիցների, նրանց հարազատներ, մերձավորների նկատմամբ, զուգահեռ նաեւ ձերբակալում են դրանց առնչվող երեւանյան ցույցի մասնակիցներին, ինչպես օրինակ ՀՅԴ-ական գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն, ով մասնակից է եղել դատախազության դիմացի՝ ի պաշտպանություն սյունեցիների հայտնի ֆլեշմոբին:
Իսկ ՊԵԿ-ի հրահանգով դադարեցվել է Մեղրիի մաքսակետին կից մաքսային տերմինալի գործունեությունը: Նշենք, որ տերմինալները մաքսային հսկողության գոտիներ են, կոնկրետ այստեղ կատարվում է Մեղրիի և Քաջարանի վերաբերյալ բեռների մաքսազերծումը։ Այն մասնավոր գործունեության տեսակ է՝ պետության կողմից լիցենզավորված, Մաքսային կոմիտեն է թույլատրում գործել, թե ոչ։ Այն Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ընտանիքի սեփականությունն է, մասնավորապես՝ կնոջ , որը 2004 թվականից ձեռք է բերվել։ Հիմա Սյունիքում հայտնի դեպքերից հետո սկսվել է անհասկանալի ստուգումներ, ստուգում են հակահրդեհային համակարգը, ռենտգենի ապարատը, որի հետ կապված ինչպես Զաքարյանն է հայտնել լրատվամիջոցներին որոշակի անսարքություներ են եղել: Իր հերթին ՊԵԿ նախագահ Էվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե

Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ.«Իմ հրամանով մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է։ Կշտկեն՝ կվերանայենք», - ասել է ՊԵԿ նախագահը։ Պատահական չէ, որ ՊԵԿ-ը սյունյաց դեպքերից հետո է որոշել զբաղվել այդ անցակետով եւ փաստն ինքնին խոսուն է, իշխանությունը թերեւս որոշել է մարդկանց զրկել ապրուստի միջոցից միայն նրա համար, որ պայքարում են հայրենիքի եւ իրենց անվտանգության համար:
Ապրիլի 26-ին PARA TV-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը եւս հրավիրվել է ՊԵԿ քննչական վարչություն ու մի քանի ժամ շարունակ գտնվել այնտեղ։
«Այո՛, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է»,– հաստատել է ՊԵԿ նախագահ Հովհաննիսյանը։ Իսկ թե ինչ քրեական գրծի շրջանակներում, հրաժարվել է պատասխանել.«Քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ ձեր նշած անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլև ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»։Պեկ նախագահը նաև հայտարարեց, որ Էլիզաբեթ Պետրոսյանն առաջին անգամ չէ, որ հրավիրվում է Քննչական վարչություն, և որ նախկինում էլ հրավիրվել է։

Անի Սահակյան

դիտվել է 2131 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am