Էրդողանն ու Ալիևը միասնական սադրանքներ են կազմակերպելու. Ո՞վ է կանխողը

ԱՄՆ նախագահի կողմից ի պատասխան Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ուղերձից հետո Էրդողանն ու Ալիևը քննարկել են համատեղ քայլերը:

«Մեծ եղբորը» օգնության հասած Ալիևի իշխանությունը մեկ օր առաջ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պատմական սխալ կանի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ահա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և դրան ի պատասխան համատեղ քայլերը:

Ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել Էրդողանն ու Ալիևը, որոնք վերջին տարիներին միասին էլ գործում են... Ըստ ամենայնի, Թուրքիան ու Ադրբեջանը առաջիկայում ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը կքննադատեն ավելի կոշտ:

«Զրույցի ընթացքում Ալիևը նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում համագործակցության հաստատման միտումներին», - նշել է Ադրբեջանի նախագահի ծառայությունը:

Շաբաթը մի քանի անգամ Հայաստանին սպառնացող, Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնող Էրդողանն ու Ալիևը հիմա մի «պատճառ» են գտալ՝ «մուննաթի», այս անգամ բողոքի գրքում Բայդենն է ավելացել:

Այն, ինչ չի կարող ասել Էրդողանը, ասում են թուրքական իշխանության ներկայացուցիչները և նրա կրտսեր եղբայրը: Ապրիլ 23-ին, Ալիևն անգամ հարկ համարեց զգուշացնել ԱՄՆ-ին: «Պատմությունը պետք է պատմաբանները ուսումնասիրեն: Եթե Միացյալ Նահանգները գնա այդ քայլին, Ադրբեջանը վճռականորեն կդատապարտի», - պետական «Ազերթաջ» գործակալությանն ասել է նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Վերջինս հիշեցրել է նաև Իլհամ Ալիևի խոսքերը, թե Թուրքիայի դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ դեմ է նաև Ադրբեջանին: «Ուզում ենք հույս ունենալ, որ Միացյալ Նահանգների վարչակազմը նման սխալ չի անի», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Բայդենի ուղերձից հետո արդեն զայրացած Ալիևը գտավ տարբերակ, թե ինչպես պետք է հայերի ուրախությունը սթափեցնի...

Ադրբեջանի նախագահը հրավիրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին ուսումնասիրել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման տարածաշրջանային նախագծի ներուժը: «Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն և անվտանգություն: Ադրբեջանը կարևոր ներդրում է կատարել տարածաշրջանային այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք նախագծերը: Այս պահին աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի մի մասը»,- ասել է Ալիևը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում: Ալիևը նշել է, որ այդ միջանցքը հնարավորություն կտա Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն:

Ցեղասպանության ճանաչմամբ՝ հիմա Էրդողանն ու Ալիևը լրացուցիչ լծակ են ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը քննադատել: Եթե մինչ այժմ նրանք Ֆրանսիային էին համարում հայամետ երկիր, հիմա Միացյալ Նահանգներին են ներկայացնելու որպես ոչ կողմնակալ պետություն, հայկական սփյուռքի ազդեցության տակ գտնվող երկիր:

Իսկ ընդհանուր առմամբ, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ջանքերով կարող են ապագայում խնդիրներ ստեղծել թե՛ ռուս խաղաղապահների համար, թե՛ Արցախում, և՛ թե Հայաստանի սահմաններում: Զգոն պետք է լինել:

Սակայն կարևոր է հարցը՝ Փաշինյանի իշխանությունն ինչպե՞ս է հակազդելու թուրք-ադրբեջանական դաշինքի նոր, հնարավոր հարձակմանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2355 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am