Նիկոլ Փաշինյանի հանցակիցները

168 ժամը գրում է. Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո երկրի իրավաբանական և ոչ միայն իրավաբանական հանրույթը զբաղված է Սահմանադրության անիմաստ մեջբերումներով, որոնք ապացուցում են, որ նա Սահմանադրության ու օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Անիմաստ են ոչ միայն սահմանադրական ցիտատները, այլ անգամ նույն Նիկոլ Փաշինյանի եռամյա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չէր կարող դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Եվ չդարձավ, քանի որ դա էր Սահմանադրության ու օրենքի պահանջը։


Փոխարենը՝ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա էր պահանջում փողոցը։ Ահա ուրեմն բոլոր այդ սահմանադրական մեջբերումներն անիմաստ են ու ժամանակի վատնում՝ այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել ոչ թե Սահմանադրության, այլ փողոցի տրամաբանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ նա վարչապետի պաշտոնում կամ առանց դրա իշխանությունը պահպանելու է նույն՝ փողոցի տրամաբանությամբ։ Ընդ որում, նա այդպիսով ձեռնոց է նետում ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև քաղաքականությանն ընդհանրապես։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել՝ պայմանով, որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեն։ Այսինքն՝ նա նախապայման է ներկայացրել առ այն, որ խորհրդարանական ուժերը պետք է առաջնորդվեն ոչ թե սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններով, այլ Նիկոլ Փաշինյանի կամքով։ Խորհրդարանական խմբակցություններն էլ հեզաճկուն հարսի կեցվածքով ընդունել են Նիկոլ Փաշինյանի պայմանը, որը պայման է ոչ միայն ու ոչ այնքան՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու, որքան՝ իշխանությունը միասնաբար կիսելու մասին։


Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը՝ համաձայնելով առաջնորդվել ոչ թե Սահմանադրությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած խաղի կանոնով, հույս ունեն, որ վերջինս իրենց մասնաբաժին է հանելու ապագա իշխանությունից, քանի որ ով՝ ով, բայց Ծառուկյանն ու Մարուքյանը լավ գիտեն, որ իշխանությունը որոշվելու է ոչ թե ընտրությունների արդյունքներով, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած համամասնություններով, և դա լավ իմանալով, նրանք հույս ունեն, որ Փաշինյանն իրենց չի խաբելու ու վարձահատույց է լինելու վարչապետ չառաջադրելու այս գրեթե հանցավոր համաձայնության համար։

Իրականության մեջ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելն իսկապես իշխանության բռնազավթում է, ինչպես պնդում են իրավաբանները։ Բայց գործնականում իշխանության բռնազավթում է ոչ միայն դա, այլև քաղաքական պայմանավորվածություններով իշխանության վերարտադրության հիմքերի ապահովումը, որում մասնակցում է ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքական համակարգի առնվազն խորհրդարանական հատվածը։

Մնալով որպես վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղում այն մասին, որ պահպանելու է իշխանությունը բոլոր դեպքերում, անկախ ընտրությունների արդյունքներից՝ բոլոր տեսակի կեղծիքների գնով։ Նա այդ հարցում ունի հանցակիցներ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի, որոնք հակառակն ապացուցելու համար ունեն ուղիղ երկու շաբաթ։

դիտվել է 2706 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am