Պուտինը խիստ նեղացած է Սերժ Սարգսյանից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Այս փուլում շատ ուշագրավ է ռուսական իշխանությունների վերաբերմունքը հայաստանյան քաղաքական ուժերի եւ մասնավորապես՝ առաջիկա ընտրությունների նկատմամբ։ Միշտ էլ ՀՀ քաղաքական դաշտը «ճշտվել» է ՌԴ իշխանությունների հետ, եւ բազմաթիվ քաղաքական գործիչներ մեկնել են Մոսկվա՝ «դաբրոյի» հետեւից, իսկ վերջին պատերազմից հետո առհասարակ՝ Հայաստանը եթե անգամ չի դարձել ՌԴ մարզ, ապա հիմնովին հայտնվել է նրա ազդեցության դաշտում։

Ինչպե՞ս են վերաբերվում ՌԴ իշխանությունները ներկա եւ նախկին իշխանություններին, ո՞ր քաղաքական ուժերին են «տեսնում» իշխանությունների ղեկին։ Նրանք արտաքուստ ազատ են թողել դաշտը՝ «պայքարեք, ով կհաղթի, նրա հետ էլ կաշխատենք» բանաձեւով։ Բայց նախկին նախագահներից իրենց համար նախընտրելին Ռոբերտ Քոչարյանն է։ Իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ շատ մերժողական է վերաբերմունքը, եւ դա գալիս է 2018 թվականից։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը ոչ միայն աջակցություն չի խնդրել, այլեւ գոնե չի տեղեկացրել Վլադիմիր Պուտինին, որ պատրաստվում է նման քայլ անել։ Եվ նրա անսպասելի հրաժարականը Պուտինն իրեն ուղղված անձնական վիրավորանք է դիտել՝ համարելով, որ որպես գործընկեր՝ ՀՀ երրորդ նախագահը պարտավոր էր քայլ անելուց առաջ գոնե զանգել, հաղորդել, որ նման բան է ուզում անել։ Եվ դա է պատճառը, որ 18-ից հետո որեւէ շփում Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի հետ չկա։

դիտվել է 5784 անգամ
Լրահոս
ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am