Տնտեսության արագ վերականգնման հույս չկա․ ինչի՞ց են ներշնչվում Նիկոլ Փաշինյանն ու նրա սրտի էկոնոմիստը

 Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում նշել է՝ ԱՄՀ աշխատակազմի թիմը, Նեյթան Փորթերի ղեկավարմամբ, աշխատակազմի մակարդակով առցանց քննարկումներ է ունեցել ՀՀ իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 6-21-ի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի տնտեսության այժմյան վիճակին, հեռանկարներին և ապագայում քաղաքականության գերակայություններին:

Հանդիպման ավարտին պարոն Փորթերը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՀՀ տնտեսության վերականգնումը արագ տեղի չի ունենա։ Ըստ զեկույցի՝ 2020 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը ծանրագույն հետևանքներ է կրել՝ պայմանավորված ԿՈՎԻԴ-19-ի համավարակով և մարտական գործողություններով: ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7.6 տոկոսով՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների կրճատմամբ: Վերջին շրջանում պարենի համաշխարհային գների ավելացման և դրամի արժեզրկման ֆոնին՝ տարեկան գնաճն արագացել է՝ 2021-ի մարտին հասնելով 5.8 տոկոսի: Բյուջեի պակասուրդն ընդարձակվել է՝ 2020-ին հասնելով ՀՆԱ-ի մոտ 5.5 տոկոսին` խոցելի ձեռնարկություններին և տնային տնտեսություններին ցուցաբերված աջակցության և առողջապահության ոլորտում կատարված ավելի բարձր ծախսերի ազդեցությամբ, և կառավարության պարտքը 2020-ի տարեվերջին հասել է ՀՆԱ-ի մոտ 63.5 տոկոսին: Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազել է՝ 2020-ին հասնելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսին, իսկ համախառն պահուստները, թեպետ որոշ չափով պակասել են, շարունակում են բավարար մնալ:

<<Վերականգնումը հավանական է, որ կձգձգվի: Թեպետ վերականգնման տեմպի հետ կապված անորոշություն կա, ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3.5 տոկոս: Ակնկալվում է, որ գնաճն իր առավելագույնին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4 տոկոսի, երբ այլևս չի զգացվի ներմուծվող պարենի գնաճի ժամանակավոր ազդեցությունը և վերջերս արձանագրված՝ արժույթի արժեզրկման հետևանքը: Ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդարձակվի՝ 2021թվականին հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսին, երբ աստիճանաբար կվերականգնվեն ակտիվությունը և ներմուծումը: Ակնկալվում է, որ պահուստների մակարդակը կմնա բավարար՝ շնորհիվ նաև այս տարվա սկզբին եվրապարտատոմսերի թողարկման: Մոտ ապագայում ավելի բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել պատվաստումների գործընթացի՝ ակնկալվածից ավելի արագ կազմակերպմամբ, մինչդեռ վարակման նոր ալիքները կամ համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունության խորացումը կամ առևտրային լարվածությունները կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ ստեղծել>>,- նշել է Փորթերը:

Ինչ վերաբերում է ապագային, ապա իշխանությունները պետք է միջնաժամկետ հատվածում պահպանեն ամուր ֆիսկալ շրջանակ, որի հիմքում պետք է դրված լինեն հարկային բազայի ընդլայնման միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ, շրջանառության և բնապահպանական հարկերի բարեփոխումները և եկամտահարկի հայտարարագրերի համակարգը, ինչպես նաև ընթացիկ ծախսերի զսպումը՝ պարտքի կայունության՝ իշխանությունների որդեգրած նպատակին համահունչ, այն է՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2026 թվականի տարեվերջին հասցնել 60 տոկոսից ցածր մակարդակի: Այդ միջոցառումները խիստ կարևոր են՝ հետագա առաջնահերթ սոցիալական ծախսերի և զարգացման ծրագրերի համար բավարար ռեսուրսներ ապահովելու նպատակով։
ԱՄՀ հայտարարության մեջ արձանագրվել է, որ դրամավարկային քաղաքականությունը շարունակում է պատշաճ մնալ: <<ՀՀ ԿԲ-ն նախաձեռնողաբար գործեց՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը 100 բազիսային կետերով 2020 թվականիի դեկտեմբերին և լրացուցիչ 25 բազիսային կետերով 2021 թվականի փետրվարին՝ ակնկալելով որ գնաճն ավելանալու է՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ և դրամի արժեզրկմամբ: ՀՀ ԿԲն պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճի հեռանկարին և պատրաստ մնալ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելու դրամավարկային քաղաքականությունը՝ թույլատրելով, որպեսզի փոխարժեքը կատարի ցնցում կլանելու իր գործառույթը: Թեպետ ֆինանսական հատվածի լարվածության որևէ նշաններ չկան, սակայն համավարակի հետևանքները դեռևս շարունակում են ի հայտ գալ՝ ընդգծելով , որ ՀՀ ԿԲ-ն պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել իր կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության շրջանակում` անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նպատակով: Չնայած որ չաշխատող վարկերն ավելացել են՝ հունվարին հասնելով 7.3 տոկոսի, բանկերը մնացել են լավ կապիտալացված և իրացվելի>>,- ասված է ԱՄՀ տեքստում:

Պետական կառավարման համակարգին Արժույթի միջազգային հիմնադրամն առաջարկում է շարունակել գործարար միջավայրի և ֆինանսավորման հասանելիության բարելավումը, ինչպես նաև արագացնել տնտեսական ներառականությանը միտված կառուցվածքային բարեփոխումները, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ապահովել ավելի արագ, ներառական և մասնավոր հատվածով պայմանավորվող աճ:
Այսպիսով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը արագ վերականգնման հույսեր չունի։ Հետաքրքիր է, ինչի՞ց ներշնչված են Նիկոլ Փաշինյանն ու նրա սրտի էկոնոմիստ Վահան Քերոբյանը պարբերաբար հայտարարում, թե ՀՀ տնտեսությունը սպասվածից շատ արագ է վերականգնվում։

Տեսնես, եթե արտահերթ ընտրությունը չլիներ, նրանք էլի նույն բանը կասեի՞ն, թե՞ մատ թափ կտային, թե կախարդական փայտիկ չունեն։


Հայկ Դավթյան

դիտվել է 1944 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am