Բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Է. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթ է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված համերգին: Իր խոսքում նա նշել է. «Հարգելի՛ Իվան Կիրիլի, Սիրելի՛ ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին մեծ տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ռուսաստանյան պետության և հասարակության պատմության մեջ այս օրը կապված է կարևոր բարեփոխումների մեկնարկի հետ, որոնք նպատակաուղղված են երկրի առաջազնցիկ զարգացման ապահովմանը և միջազգային ասպարեզում հեղինակության առավել ամրապնդմանը: Եվ դուք լավ գիտեք, որ Հայաստանում միշտ ուրախ են եղբայրալան Ռուսաստանի հաջողություններին: Ուրախալի է, և դրա մասին արդեն նշվեց հարգելի դեսպանի կողմից, այս տարի մենք նշում ենք երկու հոբելյանական տարեդարձ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ժամանակակից պատմության մեջ: Եվ խաղաղ ժամանակ, և դժվար փորձություննեի տարիներին, մենք միշտ միասին ենք եղել: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը բազմիցս միասին, ուս ուսի տված կռվել են բազում պատերազմների ճակատներում: Մեծ Հայրենականի ծանր փորձություններում ի հայտ եկավ հրամանատարների մի փայլուն համաստեղություն՝ 4 հայ մարշալ և 60 հայ գեներալ: Հերոսի բարձրագույն պարգևին են արժանացել 103 հայ: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի և ադմիրալ Իսակովի անուններով հպարտանում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բայց ոչ միայն զինվորականների ու հրամանատարների՝ այլև բազմաթիվ պետական գործիչների, գիտության և արվեստի ներկայացուցիչների անուններ մեր ընդհանուր հպարտությունն են հանդիսանում: Ով չի ճանաչում նկարիչ Այվազովսկուն, երգահաններ Խաչատուրյանին, Բաբաջանյանին, աստղաֆիզիկոս Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով վերջերս կոչվեց Մենդելեևի աղյուսակի տարր, և շատ ուրիշների: Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորքային կապերով, այդ ամուր հիմքի վրա էլ կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի միջպետական կապերը: Պահպանվում է բարձրագույն մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 100 հանդիպում է կայացել մեր երկրների ղեկավարների միջև: Տպավորիչ թիվ է: Չնայած դա բնական է դաշնակից երկրների համար: Բեղմնավոր համակարգում է իրականացվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն միջազգային հարթակների վրա: Ունենք սերտ համագործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական բնագավառում: Մեր երկրների միջև գոյություն ունի ամուր իրավա-պայմանագրային հիմք, ստորագրվել են ավելի քան 200 պայմանագրեր և համաձայնագրեր: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց զինադադարի անժամկետ համաձայնագիրը: Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության կարգավորման քաղաքական փուլին: Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խափանելու շարունակական փորձերին, այդ թվում նաև անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը, Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ միասին, շարունակում է ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների և տարբեր գերատեսչությունների միջև: Ռուսաստանը հանդիսանում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր, ռուսական ներդրումները գերազանցել են 3մլրդ դոլարը, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություններ: Տնտեսական համագործակցությունը զարգացնելու լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ: Ամուր գործընկերային կապեր են զարգանում Ռուսաստանի ռեգիոնների և Հայաստանի մարզերի միջև, խորանում է համագործակցությունը մարդասիրական ոլորտում: Այսօր, մեր միասնական ջանքերն ուղղված են նրան, որ հիմնվելով այս ամուր հենքի վրա, շարունակենք մեր ռազմավարական փոխգործակցության նոր՝ հեռանկարային ուղղությունների որոնումները, և այն հարստացնենք նոր բովանդակությամբ: Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության: Շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ բոլոր ռուսաստանցիներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am