Որևէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Քոչարյան. տեսանյութ

Հնարավո՞ր է, արդյոք, նոր պատերազմը։ Հայաստանը կոլապսից հանելու ի՞նչ լուծումներ կան։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու երկրի կառավարումը ստանձնելուց հետո: Այս և այլ նմանատիպ հարցերի պատասխանեց նախագահ Քոչարյանը՝ աջակիցների հետ հանդիպմանը: Աջակիցների հետ այս հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 21-ին։

«Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող:
Հիմա իշխանությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն ունի պարտավորություն երկկողմ պայմանագրով որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից, պաշտպանել մեզ: Այո, ունի, բայց ի՞նչ է նշանակում ռազմաքաղաքական դաշնակից: Դա նշանակում է, որ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում ես դու քո բանակով, Ռուսաստանն իր բանակով: ՀԱՊԿ-ի շրջանակում բոլոր անդամ երկրները մասնակցում են այդ դաշինքին ամեն մեկն իր բանակով: Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը, 5 տարին մեկ 3 ամիս, ինչ-որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ, չես կարող: Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ պարտադիր նորմ է ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսել պաշտպանության հարցերի վրա: Ռազմաքաղաքական դաշինքը հենց սա է:

Եթե քո բանակը մարտունակ չի, եթե քո բանակի վիճակն այն է, ինչ այսօր ունենք, սա նշանակում է, որ մենք պետք է ասենք՝ մենք ի վիճակի չենք մեզ պահել, Ռուսաստանը պետք է պահի: Ուրեմն դու փոխիր քո կարգավիճակը, ասա՝ ես պրոտեկտորատ եմ խնդրում, այլ պայմանագիր ստորագրիր, ասա՝ բանակի կարիք չունեմ, կամ այդպիսի վտանգ չկա, կամ ուժս չի պատում, արի ինձ պաշտպանի»,-հայտարարեց Քոչարյանը:

դիտվել է 1023 անգամ
Լրահոս
Վերադառնում են կառուցողական փուլ ․«Հրապարակ» Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ» Նորից ուսուցիչ է ձերբակալվել ․«Հրապարակ» 1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ» Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ» Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am