Դուխով վարչապետից «բ-ի տղա» դառնալու համար Փաշինյանը ջանք չխնայեց

Սյունիքի արշավանքներից խայտառակված վերադառնալուց հետո` Նիկոլ Փաշինյանը սյունեցիներին պատերազմ հայտարարեց, զանգվածային եւ ստորացուցիչ կերպով բերման են ենթարկվում Սյունիքում բողոքի ակցիային մասնակցած, նույնիսկ չմասնակցած քաղաքացիները, համայնքի ղեկավարներ, նրանց աջակիցներ, տասնյակ սյունեցիներ: Իշխանական վերնախավը կարծում է, որ տեղի է ունեցել խուլիգանություն, եւ պետության ղեկավարին վիրավորել ու հայհոյել են: Իշխանական ու մերձիշխանական շրջանակներն էլ վայնասուն են բարձրացրել, հայ-հարայ, հասեք, այս ուր են հասցրել եկիրը քոչարյանական-սերժսարգսյանական տանդեմը, ինչպես կարելի է պետության առաջնորդին դեմ առ դեմ վիարովերլ ու հայհոյել: Իսկ դատախազության դիմաց երեկ ի աջակցություն սյունեցիների կազմակերպված ակցիայից հետո, երբ հարյուրավոր ցուցարարներ կրկնեցին սյունեցիների` Փաշինյանին ուղղված <<բարեմաղթանքները>> , վանկարկելով <<Բ..-ի տղա նիկոլ>>, համացանցի իշխանական հատվածն անկառավարելի դարձավ, ոմանք բացահայտ աջակցություն հայտնեցին իրավապահների սադիստական գործողություններին, թե պոլերին քարշ տալով սյունեցիներին բերման ենթարկելը քիչ է, ավելի կոշտ միջոցների պետք է դիմել:

Որեւէ կերպ չարդարացնելով բռնությունն ու վիրավորանքը, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը չենք կարող չասել, որ ձեզ հասնում է, այսօր դուք քաղում եք երեք տարի առաջ ցանած եւ երեք տարի շարունակ ձեր սնած բռնության, վիրավորանքի, հայհոյանքի ծառի պտուղները:
Դագաղներով, սեւ ժապավեններով իշխանություն զավթածները հաջորդ երեք տարիներին ներհայաստանյան հասարակական-քաղաքական միտքը ախտահարեցին հայհոյախոսություններով, ատելության խոսքով, սպառնալիքներով, բռնության կոչերով ու ապազգային, այլանդակ երեւույթներով: Ինչն էլ հիմա բումերանգի էֆեկտով իրենց է վերադառնում:

«Թավիշի, սիրո ու համերաշխության» քողի ներքո իրականացրեցին զարհուրելի գործընթացներ, որոնց թիրախում նախկինններն էին, զինվորականներն ու հոգևորականները, հասարակությանը յուրովի պառակտելու, ջրբաժաններ ստեղծելու, հասարակական-քաղաքական միտքը ախտահարելու համար Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը ոչնչի առջեւ կանգ չէին առնում: Դրա դրսևորումներից էր հասարակությունը աղքատների ու հարուստների բաժանելը, թալանչիների ու կոռուպցիոներների փնտրտուքը, բանակը <<թալանածների>> վարկաբեկումը, նրանց բոլորին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, արյան գետեր հոսեցնելու սպառնալիքը:

Այս ամենի առանցքում, բնականաբար, բանակի վարկաբեկումն էր, ինչն արտահայտվեց նրանով, որ Փաշինյանի անմիջական հրահանգներով շինծու քրեական գործեր կարվեցին հաղթանակած գեներալների ու պաշտոնաթող նախագահների վրա։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ փորձ է արվում հասարակության զայրույթը ուղղել զինվորականների դեմ՝ վեջնականապես ոչնչացնելով բանակը:

Իշխանության այլասերվածության քարոզը իրեն զգացնել է տվել ամենուր, տրանսգենդերների պաշտպանությունից սկսած, սեռափոխվածներին սեփական երաշխավորության տակ վերցնելով, վերջացրած հայ առաքելական եկեղեցուն՝ ի դեմս առաջնորդին հետապնդելուց, Փաշինյանի ընդդիմախոսներին պարբերաբար հոգեբանական տեռորի, ֆեյքային հարձակումների ենթակելուց: Բանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բացահայտ վրեժի կոչ արեց՝ հայտարարելով, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը եւ այդ վրեժը պետք է լուծել քոչարյանական եւ սերժսարգսյանական շրջանակներից: Այն դեպքում, երբ բնույթով անբարո այս իշխանությունն է թիվ մեկ մեղավորն ու անպատասխանատուն, որ Հայաստանում 44 օրվա ընթացում վաթսուն հազարից ավել քաղաքացիներ անտուն մնացին՝ հայտվելով փողոցներում, երբ 10 հազարից ավել զոհ ու նույնքան էլ վիրավոր, հաշված քաղաքացիներ ունենք, իշխանության այնբարոյականությունն այնքան անչափելի է, երբ կարող են ամիսներով սառնարաններում պահել պատերազմում զոհվածների մասունքները ու չհանձնել ծնողներին կամ հարազատներին միայն նրա համար, որ քաղաքացիները հույսով ապրեն եւ Փաշինյանին իր պես չծեփեն պատերին, փռեն ասֆալտին: Ու հիմա այսքան աղետաբեր իշխանությունը եկել ու նեղվում է, որ այսօր իրեն իր անունով են կոչում: Սա նվազագույնն է, ինչ անում են ՀՀ արժանապատիվ քաղաքացիները, ի վերջո, իշխանությունը հնձում է իր ցանածը, դուխով ու ժողովրդի վարչապետից բ…-ի տղայի կարգավիճակի համար Նիկոլ Փաշինյանին ընդամենը երեք տարի էր հարկավոր:

Անի Սահակյան

դիտվել է 4541 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am