Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն այսօր չհաջողվեց անցկացնել կուսակցության կողմից սահմանված օրակարգով ավագանու նիստ:
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին և իր թիմակիցներին չեն թողել մուտք գործել քաղաքապետարանի շենք, որովհետև այդ պահին այնտեղ ընթացել է Տարոն Մագարյանի երդմնակալության արարողությունը:Այդ մասին լրագրողներին ասաց տիկին Փոստանջյանը:
«Իրենց պատճառով մենք մեր նիստը չկարողացանք անցկացնել, որը մեր քաղաքի բնակիչներին էր նվիրված: Մենք նախատեսել էինք ժամը 11:00-ին անցկացնել նիստ, բայց չկարողացանք իրականություն դարձնել այն, որովհետև այդ պահին զուգահեռ տեղի էր ունենում այդ գռեհիկ երդմնակալության արարողությունը:Մեկ-երկու օրվա ընթացքում նախապես հրապարակված օրակարգով «Երկիր Ծիրանիի» նիստը կգումարվի», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը