Աստծո դատաստանին արժանանալու մասին լսել և արագորեն Երևան է փախել

Այն, որ իրեն Սյունիքում, հատկապես՝ Մեղրիում, Ագարակում, Քաջարանում, Կապանում, Շուռնուխում, շատ մեղմ ասած՝ «աղուհացով» չեն դիմավորելու, այլ ավելի շուտ՝ «քֆուր-քացով», թրքահպատակ նիկոլ փաշինը չէր կարող չիմանալ: Բացի այն, որ ամիսներ առաջ նա ստիպված եղավ Սիսիանի շրջանում «պտտվել» և հոգևոր հովվից Աստծո դատաստանին արժանանալու մասին լսել և արագորեն Երևան փախավ, փաշինը Սյունիքում թերևս դեռ ունի բավարար «գործ տվողներ», որոնք իրեն պետք է որ ներկայացնեն իրական պատկերն ու Սյունիքի հայության իրական տրամադրությունները: Էլ չենք խոսում այն մասին, որ Սյունիքի գրեթե բոլոր համայնքները, տեղական իշխանության մակարդակով, միացել են նիկոլ փաշինի հեռանալու պահանջին: Չենք խոսում արդեն վերջերս Կապանում տեղի ունեցած հանրահավաքի մասին, որտեղ շատ պարզ ու հստակ արտահայտվեցին սյունեցիների տրամադրությունն ու դիրքորոշումը:

Ավելին, եթե նիկոլ փաշինը նախնական տեղեկատվություն չունենար, թե Սյունիքում կոնկրետ ինչ տրամադրություններ ու տրամադրվածություն է իր եղկելի անձի ու իր գլխավորած օտարահպատակ իշխանության հանդեպ, նա իրեն այլ կերպ կդրսևորեր:

Այս ամենը էլ ավելի է ընդգծում հարցը, թե նիկոլ փաշինն ինչո՞ւ, ի՞նչ նպատակներով էր մեկնել Սյունիք:

Հավանական տարբերակները մի քանիսն են: Դիտարկենք առավել հիմնավոր թվացող մի քանի ենթադրություն:

Առաջինը. իր իսկ անոնսավորած (նախազդած) «արտահերթ ընտրություններին» ընդառաջ, նիկոլ փաշինը, այլ մարզային այցերի տարբերակով փորձում է, այսպես ասենք՝ անձամբ տնտղել մարդկանց տրամադրությունները: Այսինքն, որոշակի առումով, սա «մարտով հետախուզում» կարելի է համարել: Մյուս կողմից, ով՝ ով, բայց հո նիկոլ փաշինն ինքը հրաշալի տեղյակ է, որ մարզային իր մյուս այցերը, թեկուզ Արագածոտնի ու Վայոց ձորի մարզերի տարբեր համայնքներ, հիմնականում բամականացված են՝ «պաստանովկա», ինչպես ասվում է: Այսինքն, իշխանություն կոչվածը, ադմինիստրատիվ ռեսուրսներ բանեցնելով, մի տեղ մի «թուլափայ» նետելով, մի այլ տեղ՝ ահաբեկելով, ինչ-որ «աջակցող զանգված» է հավաքում, երեխաներով, դպրոցականներով և այդ կերպ «գլուխն ազատում» փաշինի հիստերիկ ճվճվոցից:

Բայց Սյունիքում այդ «բեմականացումը» չանցավ: Ճիշտ է, մարզկենտրոն Կապանում մի քանի հոգու երևի մարզպետը գտել էր՝ հողատու-կապիտուլյանտին տեսախցիկների առաջ «աջակցություն հայտնելու» համար, բայց ընդամենը: Դա քարոզչական շիրման է:

Իսկ այ, Մեղրիում, Ագարակում, Շուռնուխում, առանց «բեմականացումների», մեր արժանապատիվ հայրենակիցները փաշինի երեսին (եթե դրա սֆաթը կարելի է երես անվանել) ասացին այն ամենը, ինչ նրա մասին մտածում են շատ-շատերը, անկախ իրենց քաղաքական հայացքներից: Ասացին «21+» տարբերակով, չկրկնենք:

Այլ կերպ չէր էլ կարող լինել մի տարածաշրջանում, որը հենց այդ նիկոլ փաշինի՝ թշնամու հետ համաձայնեցրած գործողություններով, վերստին երկու կողմից է հայտնվել թշնամական ուղիղ նշանառության ու կրակի տակ:

Մյուս կողմից, նիկոլ փաշինի այս այցը բացահայտ սադրանք կարող ընկալվել: Իսկ նա, չմոռանանք, փորձառու ստախոս, մանիպուլյատոր, խառնակիչ ու սադրիչ է: Այդ ապիկար ու արատավոր, հակահասարակական դրսևորումների հարցում նա Հայաստանում մրցակցությունից գրեթե դուրս է: Եվ ահա, շատ լավ իմանալով եղած տրամադրությունների մասին, նիկոլ փաշինը գնում է հատկապես այնտեղ, ուր իրեն ատելով ատում են, իսկ տեղն եկած տեղը՝ կարող են ոչ միայն խոսքով վիրավորել: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սադրանք: Նպատակը՝ հավասարակշռությունից հանել սյունեցիներին, ֆիքսել առավել ակտիվներին և անցնել ռեպրեսիաների:

Այսինքն, սա սադրանք-պատժիչ այց էր միաժամանակ, ինչը հաստատվում է թրքահպատակի հաջորդող հայտարարությամբ ու իր անձնական «ոստիկանությանը» ուղղված հրամաններով, թե հասարակությանը տեսանելի պատժեք, էս-էն: Դա, ըստ էության, ճղճմահոգի մարդուկի քինախնդրության ևս մեկ դրսևորում է:

Ու, այո, թրքահպատակին հպատակվող ոչ պակաս ենիչերաբարո ու հակահայ «ոստիկանները», որոնք իրենց հուդայավարձի ավելացման դիտաց լպստում ու փայփայում են պետական դավաճանության մեղադրանքով կալանավորման արժանի փաշինի կոշիկներն ու մարմնի տարբեր մասերը, անցնում են այդ հրամանի կատարմանը: Փաստն այն է, որ Մեղրու համայնքապետ (խոշորացված համանքի ղեկավար), հիրավի հայրենասեր ու նվիրված քաղաքացի Մխիթար Զաքարյանին գիշերով առևանգելուց բացի, էրդողանի հայաստանաբնակ լամուկները ևս շուրջ 50 սյունեցիների են ձերբակալել կամ «առևանգել»:

Այդ ռեպրեսիայի նպատակներից մեկը, ի դեպ, կարող է լինել և այն, որ նիկոլ փաշինը ձգտում է հոգեբանորեն ճնշել սյունեցիներին, ի լրումն՝ մեկուսացնել առավել ակտիվ ու համարձակ անձանց՝ Սյունիքը իր գործատու ալիևին հնարավորինս անխոչընդոտ հանձնելու համար:

Այդ ամենը, հանրագումարում բնորոշվում է հենց պետական դավաճանություն: Մի խոսքով, ինչպես դիպուկ բնորոշեցին Մեղրիում՝ ողջո՜ւյն...

7or.am

դիտվել է 1174 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am