Բորիս Ավագյանն ինչո՞ւ է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնաթող փոխնախարար Բորիս Ավագյանը հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում, ինչո՞ւ էին նրան հրավիրել ԱԱԾ․ երեկ մեր հարցին ի պատասխան՝ Ավագյանն ասաց, որ իրեն հայտնի չէ։

Նա պատմեց, որ գերիների հարցով հայտնի քննարկումից եւ իրեն պաշտոնանկ անելուց հետո ԱԱԾ աշխատակիցը հեռախոսով կապ է հաստատել եւ երեկոյան 8-ի կողմերն իրեն հրավիրել ԱԱԾ, բայց ինքը փոքր-ինչ ուշացումով է ներկայացել, եւ ԱԱԾ-ում ասել են, որ հիմա հարմար չէ՝ չեն կարող ընդունել։

Իր փաստաբանները հայտարարել են, որ կներկայանա ծանուցագիր ստանալուց հետո։ Սակայն մինչ օրս նա ո՛չ ծանուցագիր է ստացել, ո՛չ էլ նոր հրավեր։ «Հավանաբար, ես այլեւս պետք չեմ իրենց ու չգիտեմ էլ, թե ինչու էին կանչել»,- ասաց նա։

Նշենք, որ գերիների մասին քննարկման ընթացքում Հայաստանի իշխանություններին քննադատելուց հետո տեղեկություններ տարածվեցին, որ գնդապետ Ավագյանին ուղղորդում են ընդդիմադիր որոշ շրջանակներ, կամ էլ նա քաղաքականություն մտնելու ցանկություն ունի, այդ պատճառով էլ փորձում է քննադատելով փիառվել։ Սակայն Ավագյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ ինքը հիմա եւ առաջիկա ամիսներին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, եւ որեւէ ուժի հետ իրեն չենք տեսնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 531 անգամ
Լրահոս
ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am