Ալիևը սադրում է Պուտինին․ Ինչո՞ւ է Կրեմլն այսքան խեղճացել

Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխան նամակ է ստացել, սակայն բավարարված չէ գերատեսչության այս պատասխանից: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ալիևի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակին: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի նախաձեռնել: Իրականում սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հայցի հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները»,- ասել է Ալիևը:

Ուրեմն, Ալիևի սանձարձակությունը հասել է այն աստիճանի, որ Թուրքիայի միջոցով Շուշի Սիրիայից Իսկանդերի «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռի բեկորներ բերելուց հետո թուրք-ադրբեջանական դաշինքը սկսել է բացահայտ սադրել ռուսական կողմին։
Իսկ ռուսական կողմն էլ շարունակում է, այսպես ասած՝ կուլտուրական կրկրնել իր դիրքորոշումը, թե Ռուսաստանը չի ֆիքսել «Իսկանդեր»-ի կիրառում։

Ի դեպ, ինչն է այստեղ հատկանշական, եթե իսկապես Ռուսաստանից «Իսկանդեր-Մ» կիրառված լիներ, արդյոք արևմտյան երկրները միաբերան չէին կրկնի, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվել է նույնը։

Բայց իսկանդերային այս ամբողջ պատմության մեջ իհարկե, մեղմ ասած, զարմանալի է պաշտոնական Մոսկվայի պահվածքը։ Ինչո՞ւ է Կրեմլն այսքան խեղճացել․․․ Թուրքիա՞ն է պատճառը, որի հետ հարաբերություններում Կրեմլը չի ցանկանում գնալ ընդհարման։
Ընդհանուր առմամբ, աշնանը պատերազմից հետո, Թուրքիան ու Ադրբեջանն այնքան են սանձարձակ դարձել, որ արդեն իրենց իրավունք են վերապահում ռուսական կողմի ներկայացրած պաշտոնական պարզաբանումների վերաբերյալ ոչ միայն կասկածներ հայտնել, այսինքն՝ ռուսական քաղաքականությունը կեղծ են որակում, այլև համարձակվում են՝ նորից պարզաբանում պահանջել և ապա նորից կեղծ պատասխան այն գնահատում։

Ի՞նչ է սա, եթե ոչ վառ ապացույց այն փաստի, թե որքան է մեր տարածաշրջանում թուլացել Մոսկվայի ազդեցությունը՝ թուրքական գործոնի մեծացմանը զուգահեռ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3489 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am