Ինչ է լինելու, եթե Ալիևը չկրակի..

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն Երևան՝ հանդիպելու Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մանրամասնելով՝ այցի նպատակն է՝ հստակեցնել իրավիճակը հակամարտության գոտում: Համանախագահները կլինեն նաև Ղարաբաղում, մեկ շաբաթ անց էլ կմեկնեն Բաքու, իսկ այցի ավարտին հանդես կգան արդյունքների մասին ավանդական հայտարարությամբ: «Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություն արեց` նշելով, թե ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում ընդհանուր սկզբունքները համաձայնեցված են, սակայն, փոխհամաձայնություն չկա «մանր, բայց շատ կարևոր և զգայուն դետալների» շուրջ: Բացի այդ, նա որոշ մանրամասներ հայտնեց բանակցային գործընթացից․ - «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները՝ տարբեր ձևաչափերով, բազմիցս շատ մոտ էին հանգուցալուծմանը, բայց առաջանում էր անվստահության բնազդ մեկ մի կողմի, մեկ՝ մյուս կողմի մոտ․․․ Սակայն պետք է շարունակել աշխատանքները»: Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել հանգուցալուծման հասնելու ճանապարհը: «Կա սկզբունքների մի փաթեթ, որոնք, ընդհանուր առմամբ բոլորի կողմից համաձայնեցված են, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծումը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաև՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն», - ասել է Լավրովը: Ի դեպ, նա նաև ակնարկել է, որ կարող են փոխվել ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները. «ԱՄՆ և Ֆրանսիայի նոր նախագահները պետք է նշանակեն նոր համանախագահների, և պետք է միասին մտածենք, թե ինչպես հաղթահարել դեռ չհամաձայնեցված՝ արտաքուստ մանր, սակայն շատ կարևոր հարցերը»: Ի դեպ, հիշեցնենք նաև, որ մարտին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նույնպես Լավրովը ընդգծել էր, թե համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն մնում են որոշ դետալներ, որոնք բարդ են: «Կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը», - ասել էր Սերգեյ Լավրովը: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցից մեկ սպասելիք ունենք՝ վերջապես միջնորդները հասնեն նրան, որ Վիեննայի և Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն», երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Այսօր միայն դրա մասին է խոսքը, և պատահական չէ, որ հենց Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի մեջ չձևավորվի վստահության մթնոլորտ, խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում անհնարին է, իսկ այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը դա հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, և դրա արդյունքը մենք ուղղակի պետք է տեսնենք, ժողովուրդը պետք է տեսնի, որ չեն կրակում, սադրանքներ չեն կազմակերպում, այ դա կլինի արդյունքը։ Ըստ էության, Վիեննան և Սանկտ-Պետերբուրգը դա են պահանջում», - ասաց Քոչարյանը։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումն, իհարկե, հասկանալի է. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի համար կարևոր է, որպեսզի Ալիևը հարգի Վիեննան և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այսինքն` վստահության ամրապնդման, իսկ ավելի կոնկրետ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը համաձայնի, ինչը կմեծացնի սահմանային իրավիճակը վերահսկելու, սադրանքների դիմող կողմին ֆիքսելու հարցում: Սա, ինչպես ասում են, հարցի տեխնիկական կողմն է և դրա սրա շուրջ կարող են մի քանի տասնյակ հանդիպումներ են կազմակերպվել: Բայց ի՞նչ է սպասվում, եթե օրինակ, պատկերացնենք, որ Ադրբեջանն ընդունում է հետաքննության մեխանիզմների ընդունումը: Բանակցություններն ինչի՞ շուրջ են ընթանալու, կոնկրետ` ավելի առարկայական: Ի՞նչ նկատի ունի Լավրովը, երբ ասում է` բանակցություններում ընդհանուր սկզբունքները համաձայնեցված են, սակայն, փոխհամաձայնություն չկա «մանր, բայց շատ կարևոր և զգայուն դետալների» շուրջ: Ի վերջո, դրանք Մադրիդյան սկզբունքների շո՞ւրջ են, թե՞ ապրիլյան քառօրյայից հետո «նոր դետալներ» էլ են առաջ եկել... Թամար Բագրատունի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am