Սարսափազդու անակնկալ կմատուցվի Ալիևին, եթե Շոյգուն Արցախ ժամանի

Երեկ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները պատրաստվում են Ստեփանակերտի օդանավակայանում անցկացնել Հաղթանակի օրվա զորահանդեսը:

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի նախապատրաստման աշխատանքները, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զորահանդեսի վարժանքներն անցկացվում են Ստեփանակերտի օդանավակայանում, դրանց մասնակցում են շուրջ 400 ռուսաստանցի զինվորականներ։ «Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը», - ասվում էր Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ փորձերին մասնակցում են նաև հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմերը։
Նկատենք, որ մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում մշտապես Եռատոն են նոտել, այդ օրը անցած տասնամյակներին մեծ շուքով նշվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Հանդիսավոր միջոցառումների մեծ մասն անցկացվում էր Շուշի քաղաքում։

Ստեփանակերտն առայժմ չի հստակեցրել, թե 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Շուշիի կորստից հետո ինչպես է նշելու Արցախի տոնացույցի կարևորագույն տոներից մեկը։

Հիմա ռուսական կողմի աջակցությամբ մայիսի 9-ը մոռացության չի մատնվի, այն կրկին տոնական կլինի, սակայն իհարկե՝ Շուշիի կորստով, որն իսկական ողբերգություն է արցախցիների ու հայերի համար:

Այդ օրը Ստեփանակերտում որևէ ձևով նշելը, կարելի է պատկերացնել, թե ինչ տրամադրություններ կառաջացնի Բաքվում: Ադրբեջանից առանց այն էլ խաղաղապահների մասնակցությամբ տարբեր միջոցառումները նշելը իսկական հիստերիա է առաջացնում:

Ադրբեջանում վերջին հիստերիայի առիթը դարձավ մարտի վերջին Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովն անսպասելիորեն այցելեց Ստեփանակերտ: Բաքվից «ոռնոց» էր սկսել, թե՝ «ո՞ւմից է նա թույլտվություն վերցրել, որ այցլելել է Ադրբեջանի տարածք...»:

Ինչու էր եկել Դմիտրի Բուլգակովը Արցախ: Պարզվեց գեներալը մասնակցում էր հերթական շարժական ավանի (նախատեսված 250 զինծառայողի համար) բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել էր նաև խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայտնի է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղում կառուցվում է նաև շարժական հոսպիտալ, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանումները բուժօգնություն կցուցաբերեն։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Բուլգակովը ասել է, որ այդ հոսպիտալի տեղակայման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 5-7-ը։ Բուլգակովը հստակեցրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով որակյալ օգնություն կցուցաբերվի: «Մինչև ապրիլի վերջ մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը», նշեց ռուսական բանակի գեներալ Բուլգակովը:

Լեռնային Ղարաբաղում երեք ամսվա ընթացքում տեղակայվել է 12 շարժական ավան Ստեփանակերտում, Գետավանում, Բերդաշենում, Խաչմաչում, Մարտունիում և Ասկերանում։ Մոտակա ապագայում այդպիսի ավաններ կկառուցվեն նաև Ճարտարում, Բերձորում, Սոսում, Կարմիր Շուկայում, Մարտակերտում, Շուշիում և մի շարք այլ բնակավայրերում։

Ի դեպ, ռուսների կողմից Շուշիում ավանի կառուցման լուրը նույնպես վերջին շաբաթներին լայնորեն քննադատվում է Ադրբեջանում, նրանք նույն տոնայնությամբ հարցեր են բարձրացնում իշխանությանը՝ «ի՞նչ գործ ունեն ռուսները Շուշիում...»:

Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին կարելի է միայն պատկերացնել, թե ինչ մթնոլորտ կլինի Ադրբեջանում, եթե հանկարծ Շոյգուն հայտնվի Ստեփանակերտում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11802 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am