Ինչու Պուտինը փրկեց Լուկաշենկոյին ու Էրդողանին հեղաշրջումից, բայց չփրկեց Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն օրերս հայտարարեց, որ Բելառուսի Պետանվտանգության կոմիտեի հետ անցկացված համատեղ գործողության ընթացքում կանխել է Բելառուսում ծրագրվող ռազմական հեղաշրջումը և երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձը։

Հեղաշրջման մեջ կասկածվող բելառուս գործիչներից երկուսը ձերբակալվել են Ռուսաստանի մայրաքաղաքում և փոխանցվել պաշտոնական Մինսկին։ Դրանք են ԱՄՆ և Բելառուսի քաղաքացի, փաստաբան Ալեքսանդր Զինկևիչը և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, որ Լուկաշենկոյի իշխանության առաջին տարիներին զբաղեցրել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնը։

Լուկաշենկոն պատմել է իր և իր որդիներ վրա նախապատրաստվող մահափորձի մասին, որում ներգրավված են եղել նաև օտարերկրյա հատուկ ծառայությունները: Լուկաշենկոյի պնդմամբ՝ «ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը հավանություն էր տվել իմ և իմ որդիների դեմ մահափորձին»։ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում չի հաջողվել կազմակերպել անկարգությունների սկիզբը, որից հետո՝ հեղաշրջումը: «Ի՞նչ կարող են այժմ նրանք անել: Դարձյալ նրանց արտահայտություններն են՝ ամեն ինչ պահվում է Լուկաշենկոյի շնորհիվ, անհրաժեշտ է տապալել: Իմ խնդիրն այն է, որ եթե տապալեն, նրանց մոտ ոչինչ չստացվի: Դա գլխավոր խնդիրն է: Առաջիկայում ես որոշում եմ կայացրել, ես այն կհրապարակեմ: Դա կլինի իմ նախագահության ամբողջ ժամանակաշրջանում ամենասկզբունքային որոշումներից մեկը: Ուստի, եթե անգամ ես չլինեմ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, ժողովրդական լեզվով ասած՝ «միայն իմ դիակի վրայով»:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ խմբի ձերբակալված անդամները նախապատրաստել են նրա երեխաների առևանգումը: «Նրանք որոշել էին երեխաներին առևանգել՝ մեկին, երկուսին, ինչպես կստացվեր: Նա հավելել է, որ բացահայտված դավադրության մասին նախազգուշացվել է Ռուսաստանն ու մյուսները: Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ առևանգման և անկարգությունների փորձերը կրկնելու դեպքում Բելառուսի իշխանությունների արձագանքը կոշտ կլինի: «Եթե նրանք դիպչեն իմ երեխաներին, որոնք առհասարակ չեն առնչվում այդ հարցերին, հասկանում եք, ես համբերել եմ, սպասել, ինքս ինձ համար գծեր կարմիր սահմանագծերը, փոխել դրանք, այժմ մենք նրանց «կսատկացնենք» այնպես, որ քիչ չի թվա»,-եզրափակել է նա:
Բելառուսում ռազմական հեղաշրջման փորձի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպանության մասին տեղեկությունը սադրանք է, հայտարարել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։ «Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հապճեպ եզրակացություններից և որոշումներից, որոնք կարող են վնաս հասցնել Բելառուսի ազգային շահերին, ինքնիշխանությանն ու անկախությանը»,- ասված է նրա հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Տիխանովսկայան հանդես է գալիս երկրում քաղաքական ճգնաժամը բանակցությունների ճանապարհով լուծելու և արդար ընտրություններ անցկացնելու օգտին:

Ողջ աշխարհի ուշադրությունն այս օրերին Բելառուսի ուղղությամբ է: Հայտնի դարձավ, որ Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Բելառուսում պետական հեղաշրջման փորձը: Լուկաշենկոն շաբաթ օրը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պուտինը Բայդենի հետ զրույցում բարձրացրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Բելառուսի ղեկավարի դեմ մահափորձի նախապատրաստման հարցը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում երեկ քննարկել է տեղեկությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին: «Այո, [քննարկել են]»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչն առանց մեկնաբանության է թողել Բայդենի վարչակազմի՝ նախապատրաստվող մահափորձին հնարավոր մասնակցության հարցը՝ նշելով, որ «այն տեղեկությունները, որոնք հնարավոր է հայտնել, տրամադրվում են հատուկ ծառայությունների կողմից իրենց հայեցողությամբ»:

Նկատենք, որ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն երկու մարդ է բերման ենթարկել, ովքեր Բելառուսում ռազմական հեղաշրջում և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերացնումն էին նախապատրաստում: Բելառուսի ՊԱԿ-ի հետ ԱԴԾ-ի համատեղ հատուկ օպերացիայի արդյունքում ԱՄՆ-ի և Բելառուսի երկքաղաքացի Յուրի Զենկովիչի և Բելառուսի քաղաքացի Ալեքսանդր Ֆեդուտայի անօրինական գործունեությունը կանխվել էր: ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածները Բելառուսում ռազմական հեղաշրջում էին պլանավորում գունավոր հեղափոխությունների մշակված սցենարով՝տեղական և ուկրաինացի ազգայնականների ներգրավմամբ, ինչպես նաև՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ֆիզիկական ոչնչացում:

Պուտինը գործընկեր պետություններին փրկելու սովորություն ունի: Նա տարիներ առաջ փրկեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հեղաշրջումից, հիմա էլ՝ Լուկաշենկոյին:

Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ Պուտինը 2018-ին չկանխեց Հայաստանում «թավշյա հեղափոխությանը»... Այս հարցի պատասխանը խորքային է: Կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Պուտինի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ բավական չեզոք է դարձել: Եվ կամ նա համարում է, որ ով էլ լինի Հայաստանի ղեկավար՝ միևնույն է գիտակցելու է, որ Ռուսաստանի հետ պետք է ունենա ռազմավարական հարաբերություններ:

Այդպես էլ կա. նույնիսկ Փաշինյանը, որը շատերի համոզմամբ՝ արևմտյան տարբեր ուժերի օգնությամբ կարողացավ իշխանության գալ, քիչ անց խոստովանեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանը պետք է ունենա ռազմավարական հարաբերություններ, և մինչ այսօր իր ելույթներում կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4747 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am