Ճշմարտության գինը. ինչու է սարսափած Արայիկ Հարությունյանը

Արցախի եւ Հայաստանի կապիտուլանտներ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը մարդաորս են սկսել: Բոլոր նրանք, ովքեր համարձակվում են քննադատել կամ քննարկել այս մարդկանց, զրկվում են աշխատանքից, հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Հայկական լրահոսը երեկ դղրդացրեց Բորիս Ավագյանը, ով մինչեւ չարաբաստիկ քննարկումը հանդիսանում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարությունների հարցով ներկայացուցիչը, համատեղության կարգով ԱՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար, ով, ի պաշտոնե, զբաղվում էր նաեւ գերիների վերադարձի հարցով եւ սերտ շփումներ ունի խաղաղապահների ղեկավար գեներալ Մուրադովի հետ: Իսկ քննարկումը կազմակերպել էին ԱԺ անկախ պատգամավորները, Ավագյանը հրավիրվել էր խորհրդարան, որպեսզի քննարկեին՝ ինչպես արագացնել գերիների վերադարձը, ինչ քայլեր ու գործողություններ են հարկավոր: Ավագյանը պարզապես պատռեց հայաստանյան իշխանությունների դեմքը՝ բացեիբաց հայտարարելով, որ որեւէ մեկը չի զբաղվում այս խնդրով, հակառակը, նրանց գործունեությունը, հայտարարությունները վնասում են գործընթացին:
Ասաց՝ չի ընդունում «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը, ակնարկեց, որ իշխանությունը, ըստ ամենայնի, որոշակի պայմանավորվածություններ ունի, որ ինչ-որ բան պետք է զիջի գերիների վերադարձի համար, սակայն չի բարձրաձայնում այդ մասին: Աայլ աղմկահարույց հայտարարություններ էլ եղան, ևահա, այս քննարկումից անմիջապես հետո ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Բորիս Ավագյանն աշխատանքից ազատվել է հնչեցրած կարծիքների համար։

Նշվում էր, որ նա «իր ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ Հաշվի առնելով ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մինչ փոխնախարարի պաշտոնից ազատվելը Արայիկ Հարությունյանը շտապեց ձեռքերը լվանալ, նրա խոսնակը հայտարարեց, թե Ավագյանը նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ չէ, առհասարակ պաշտոնյա չէ եւ սա պաշտոնական տեսակետ չի կարելի ընդունել: Ավելի ուշ նրան հրավիրեցին ԱԱԾ:

Ինչ խոսք կարելի Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ժեկի պետի վակկոտության առիթով մի լավ զվարճանալ, եթե խնդիրը չառնչվեր զգայուն հարցի, մեր նյութը՝ նույնպես: Իսկ այս ամենի մեջ իրականությունը Ավագյանի հայտնած պարզ ճշմարտություններն են, որի մասին թերեւս գիտենք շատերս, դա իշխանության անգործությունից էլ է երեւում, սակայն Նիկոլ Փաշինյանը լինելով կրուտիտի մեծ վարպետ գերիների վերադարձի խնդիրը մեկ բարդում է ընդդիմության, մեկ Ռուսաստանի եւ Մուրադովի, մեկ էլ աստված գիտի, թե ում վրա կբարդի: Եւ ամենակարեւորը՝ իրավիճակն այնքան կրիտիկական է, որ սրա մասին բարձրաձայնում է բարձրաստիճան պաշտոնյան: Միամիտ է կարծել, թե Ավագյանը չէր կանխատեսել, որ նման արձագանք են ստանալու իր հայտարարությունները, բայց սա յուրօրինակ սթափության կոչ է, որը պետք է նախ ընդունեն գերիների եւ անհետ կորածների ծնողները, որոնցից շատերը շարունակում են հույս կապել ու աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ իրենց զավակներին պահանջելով ընդդիմադիր գործիչներից: Իսկ Ավագյանին պետք է բոլորս մեր աջակցությունը հայտնենք ու պինդ կանգնենք նրա կողքին, քանի որ մեր ժամանակներում, իսկապես,խիզախների դեֆիցիտ է նկատվում, շատերն են տեղավորվել իրենց կոմֆորտի զոնայում եւ առաջնորդվում են կապիտուլանտի օրակարգով՝ նրա դեմ ընդվզելու, նրան մերկացնելու փոխարեն:

Անի Սահակյան

դիտվել է 4852 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am