Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը միլիարդներ ունի

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դրամական միջոցները 2011թ․ կազմել են 425 մլն դրամ, 6,6 մլն դոլար և 500 հազար եվրո։ Պարոն Մանուկյանի եկամուտները կուտակվել են աշխատավարձից՝ հարկային տարում 21 հազար 536 դոլարի չափով, ինչպես նաև տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից՝ 100 մլն դրամ։ iravaban.net –ի փոխանցմամբ՝ 2012թ․-ին դիվանագետը գնել է AUDI A8 2.8 I մակնիշի ավտոմեքենա 73 հազար եվրոյով, 2013-ին նրա մեքենաների հավաքածուն ավելացել է ևս մեկ թանկարժեք գույքով՝ 118 հազար եվրո արժողությամբ BMW 750 I մակնիշի ավտոմեքենայով։ 2014թ․-ին նա 3,5 մլն դոլարի փոխառության գործարք է կատարել: Քանի որ հայատարարագրման համակարգը բավականին խրթին է կառուցված և հստակ չէ՝ նա այդ գումարը հանձնել է, թե նրան վերադարձրել են, ապա պետք է ենթադրել, որ նա այդ գումարը տրամադրել է որպես փոխառությունը՝ համեմատելով դիվանագետի դրամական միջոցների հետ։ Այսպես՝ նույն տարվա սկզբին պարոն Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 385 մլն դրամ, 6,6 մլն դոլար և 400 հազար եվրո, իսկ տարվա վերջում՝ 345 մլն դրամ, 3,5 մլն դոլար և 380 հազար եվրո, այսինքն՝ նվազել են 3,5 մլն դոլարից ավելի գումարի չափով։ 2016թ․ բարձրաստիճան պաշտոնատար անձը ձեռք է բերել 32 մլն դրամի բաժնեմաս։ 2016թ․ վերջում պարոն Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 3,5 մլն դոլար և 380 հազար եվրո։ Նրա դրամական միջոցները դրամով անցում են 2 միլիարդը: Անդրանիկ Մանուկյանի կինն ունի 12 մլն դրամ և 100 հազար դոլար։ Մանրամասները՝ iravaban.net-ում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am