Քաստինգը սկսված է.կապիտուլանտի հպատակներն իրար հերթ չեն տալիս

Ապրիլի 14-ին խորհրդարանում ցուցադրված ցինիզմի ժայթքումից հետո, երբ թուրքահպատակ խմբակցությունը հոտնկայս ծափահարեց նոր Եռաբլուրի հիմնադիր Նիկոլ Փաշինյանին, թվում էր, թե Փաշինյանի պատգամավորները մի որոշ ժամանակ երես չեն ունենա երեւալու ժողովրդին, եւ որ ամոթի ու թուքումուրի այն մեծ դոզան, որ ստացել էին իրենց ծափողջուններից հետո, առժամանակ կպահպանի իր ազդեցությունը: Քանզի դա բացարձակ անարգանք ու արհամարհանք էր նրանց իսկ ապիկարության հետևանքով զոհված մեր հազարավոր տղաների հիշատակի, տասնյակ հազարավոր ծնողների ու հարազատների սգի ու վշտի հանդեպ:
Մանավանդ որ ծափահարությունն այնքան տեւական էր, որ Նիկոլ Փաշինյանը հասցրեց տեսնել, թե ով ամենառաջինը թռավ տեղից, ով էր ամենաուժեղը ծափահարում, ով ամենաերկարը, որ այդ ամենի դիրիժորությունը ստանձնել էր պատերազմից հետո իբր ընկճված Լիլիթ Մակունցը, թերեւս այդ ծափրի ուժգնությամբ է ձեւավորվելու Իմ Քայլի ապագա ցուցակը, ամենամոլի ծափահարողներն են, որ տեղն են գտնելու առաջին տասնյակներում: Բայց արիուտես, որ Հայաստանի իշխանական ուսապարկերըչեն սթրվում ու նախընտրական մարաթոնը շարունակվում է, որն ավելի շատ տգիտության , անամոթության, սանձարձակության, անմեղսունակության եւ վերջապես քծնանքի մրցավազք է հիշեցնում՝ հանուն ապագա խորհրդարանում տեղ ունենալու, հանուն Նիկոլ Փաշինյանի աչքը մտնելու:
Կառավարության անցած տարվա ծրագրի կատարողականը քննարկելու փոխարեն այս մարդկ թերեւս անքուն գիշերներ էին լուսացրել, որ ընդդիմությանը շշպռող, Փաշինյանին մեծարող տեքստեր երկնեն, ապա դրանք կարդան խորհրդարանի ամբիոնից: Փաշինյանն այս անգամ էլ ցուցակը կկազմի քասթինգի միջոցով, բայց ի տարբերություն անցած ընտրությունների, հիմա քասթինգը տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ եւ պատգամավորների շրջանում հրմշտոց է, թե ով ավելի <<գերազանցիկ>> կերեւա շեֆին քծնելու, ընդդիմությանը ինկվիզիցիայի ենթարկելու հարցում: Իսկ այս անգամ ինկվիզիցիայի զոհը առավելապես Լուսավոր Հայաստանն էր, մասնավորապես Գեւորգ Գորգիսյանը, ով խոսեց իշխանականների <<անասնական վախերի>> մասին
<<Մարդիկ փակված էին տներում, վախենում էին նույնիսկ տներից դուրս գալ, նույնիսկ զանգերին պատասխանել: Վախն անցավ, վերադարձան իրենց բնորոշ հոխորտացող կեցվածքին, իրենց բնորոշ ամբարտավանությանը, ինչն այսօր ակնառու տեսանք այս դահլիճում» իմքայականներին այսպես բնորոշեց նա: Գորգիսյանին արձագանքելով՝ «Իմ քայլից» Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Կխնդրեմ, որ ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք»: Ապա նույն փողոցային լքսիկոնով անցավ արտախորհրդարանակաների ջանին.«Մեզ նոյեմբերի 9-ից հետո հիմնականում մի բանում եմ մեղադրում՝ ժողովրդի իշխանությունը քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձերի խոհեմաբար չտալու մեջ: Մեզ ուղղված հիմնական մեղադրանքի հիմքը սա է եղել: Եթե մենք որոշեինք, որ գնում ենք այդ քայլին, մեզ չէին մեղադրելու նրա մեջ, ինչի մեջ հիմա մեղադրում են: Այստեղից հետեւություն՝ նրանց ոչինչ չի հետաքրքրում, բացի իշխանությունից, որը տալու է հնարավորություն՝ սեփական ժողովրդին կեղեքելու, թալանելու եւ հարստահարելու: Մի տարածված թեզ կա, ասում են՝ դուք եք պարտվել, Նիկոլ Փաշինյանն է պարտվել, բայց այն ժամանակ 44 օր որ հաղթում էինք, իրենք էին հաղթում, պատկերացնո՞ւմ եք: Այդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում» են, մտածում են, որ ժողովուրդը իրենց հետ ապագա է կապելու»:
Լենա Նազարյանն էլ իր անմեղսունակությունը հերթական անգամ ցուցադրեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորն ասում է՝ պարտությունը ձերն է: Այն, որ ինքը պարտության ամբողջ ընթացքում խմբակցության անդամ էր, իհարկե, մոռանում է: Մեղադրում է, ասում է՝ Քարվաճառը հանձնեցիք, ու մեղադրում է զոհերի համար: Հիմա կողմնորոշվեք՝ ինչո՞ւմ եք մեղադրում, որ Քարվաճառն առանց մի կրակոցի՞ է հանձնվել, թե՞ որ կրակոցից մարդիկ են զոհվել, կողմնորոշվե՛ք: Եթե, իհարկե, ձեր նպատակը կողմնորոշվելն է» : Այս տիկինը հավանաբար ընդունակ չէ ընկալելու, որ թեեւ Քարվաճառն առանց կրակոցի են հանձնել, բայց դա չի նշանակում, որ զոհեր չունենք ու չպիտի խոսենք այդ մասին:
Դե, իսկ սուրճ եփաղի մակարդակից այդպես էլ չբարձրացած Արփի Դավոյանը, ով պատգամավոր Փաշինյանի սուրճ եփողն էր, հին երգը երգեց, թե իրենք ժողովրդի բերածն են, ժողովուրդն էլ կտանի: Բնականաբար ամենաունիկալը գտնվեց Հովիկ Աղազարյանը, ում դեպքում կարելի է ասել դաունի դաունն էլ կա, անմեղսունակի անմեղսունակն էլ: Նա ասաց, որ հերիք է իրենց մեղադրենք պարտության համար, իրենք չեն պարտվել, այլ հարց է, որ չեն հաղթել:

Անի Սահակյան

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am