Դեպի Հայաստան են թափանցել արևադարձային տաք հոսանքներ. նոր կանխատեսումներ

Հայաստանում ներկայիս ջերմային ֆոնը կլիմայական նորմայից բարձր է 8-12 աստիճանով: Եթե փետրվարի 18-ին Երևանում գրանցվի 18-19 աստիճան, ապա վերջին 170 տարվա ընթացքում բացարձակ ցուցանիշով սա կլինի ամենատաք փետրվարի 18-ը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Փետրվարի 15-ից սկսած Սահարա անապատից դեպի Մերձավոր Արևելք, ապա դեպի մեր հանրապետության տարածք են թափանցել արևադարձային տաք հոսանքներ: Փետրվարի 15-ին և 16-ին օդի ջերմաստիճանն արագորեն բարձրացել է և ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Սյունիքի ու Տավուշի հովիտներում: Բագրատաշենում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +22 աստիճան, Իջևանում, Դիլիջանում, Կապանում` մինչև +20, իսկ Երևանում գրանցվել է +18 աստիճան: Փետրվարի 19-ին, հյուսիս արևելքից կթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ, որոնք մեծ ազդեցություն կունենան Լոռիի, Տավուշի, Սյունիքի, Արցախի ջերմային ֆոնի վրա: Այս հատվածներում կսպասվի օդի ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: Իսկ մյուս շրջաններում և մայրաքաղաքում կնվազի 4-5 աստիճանով: Այդ ջերմային ֆոնը կպահպանվի մինչև փետրվարի 21-ը: Փետրվարի 23-24-ին Արարատյան դաշտում կգրանցվի +15- +16,առանձին տարածքներում նույնիսկ +17 աստիճան: Տավուշի հովտային հատվածներում` հատկապես Կապանում, Մեղրիում, Ագարակում, Իջևանում, Բագրատաշենում, մինչև 17-20 աստիճան տաքություն, ինչը կրկին նորմայից բարձր կլինի 7-11 աստիճանով: Լուրջ տեղումներ սպասվում են միայն փետրվարի 20-ին, իսկ 21-ին թույլ տեղումներ հնարավոր են արևմտյան շրջաններում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am