Ի՞նչ նոր փաթեթ ունի «ծախելու» Փաշինյանն Ալիևին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս Բաքու կատարած այցից հետո նորից ակտիվացան Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին քննարկումները։ «Անկասկած մոտ ժամանակներս մենք կտեսնենք Ադրբեջանի ավելի խորը համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության հետ», - հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Սավինիխը։
Բաքվում Բելառուսի նախագահի հետ օրեր առաջ կայացած բանակցությունների ժամանակ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, թե Մինսկը որպես հայերի և ադրբեջանցիների դաշնակից կարող է լուրջ դերակատարություն ունենալ ինչպես Ադրբեջանին անցած տարածքների վերականգնման, այնպես էլ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցման միջոցառումների գործում։

Ի դեպ, Բաքու այցից հետո Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկել նաև Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հետո էլ խոսել է Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Ռուսական մամուլը գրել է՝ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այսօր այս մասին, մասնավորապես, «Մինի-ԽՍՀՄ ընդլայնում, Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել Gazeta.ru-ն։ Ռուսական պարբերականը գրում է․ - «Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ինտեգրման գործընթաց սկսել Բելառուսի միջնորդությամբ։ Սկզբի համար պաշտոնական Բաքուն կարող էր դիտորդի կարգավիճակ ստանալ, ինչպես, օրինակ, Մոլդովան, կարծում են փորձագետները»։

Փորձագետները նկատում են, որ այսօր Ադրբեջանի հիմնական առևտրական գործընկերներն են Թուրքիան և Եվրամիությունը, և Եվրասիական միության շուկան, մասնավորապես՝ ռուսական շուկան, կարող է չափազանց հետաքրքիր լինել Ադրբեջանի համար, հատկապես այն ոչ էներգակիրների առևտրի համար դիտարկելու դեպքում։ Մյուս կողմից, այդ նույն փորձագետները գրում են, որ Հայաստանն իր համաձայնությունը կարող է տալ՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ Ադրբեջանին։

Ավելի վաղ RBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այսինքն՝ նաև Հայաստանի համաձայնությունը։

Ռուսական մամուլը գրում է, որ այսօր Հայաստանը և Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել երկու հիմնական հարցերի շուրջ։ Նախ՝ ռազմագերիների վերադարձի հարցը․ Հայաստանը պահանջում է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որ մինչ օրս պահվում են Ադրբեջանում, մինչդեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե ռազմագերիների վերադարձի հարցը փակված է։ Երկրորդ հարցը, որի շուրջ Բաքուն և Երևանը չունեն համաձայնություն, տրանսպորտային ուղիների հարցն է։

RBC-ն գրում է, թե Հայաստանը համաձայն է երկաթուղու կառուցմանը, որը կապելու է Ադրբեջանն ու Նախիջևանը երկրի հարավում Մեղրիի տարածքով, սակայն պնդում է, որ դրա հետ միաժամանակ սկսվի Իջևանի տարածքով երկաթգծի վերականգնումը: Այդ երկու ճանապարհներն աշխատել են խորհրդային ժամանակաշրջանում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30 տարիների ընթացքում կա՛մ ապամոնտաժվել են, կա՛մ՝ ավերվել։ Բացի այդ, Երևանն առաջարկում է արդեն հիմա բացել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, իսկ Ադրբեջանը պնդում է, որ նախ բացվի Մեղրիի ճանապարհը, իսկ հետո արդեն՝ մնացած բոլոր ճանապարհները։

Այսօր պաշտոնական Երևանն արձագանքեց Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ացման թեմային:
«Առաջիկայում կներկայացնենք մեր դիրքորոշումը», ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությանը ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին։ Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ն «վետո» դնի , նա պատասխանեց․ «Իհարկե, հնարավոր է»։

Իսկ մեկնաբանելով ռուսական մամուլի տեղեկություններն այն մասին, որ ՀՀ-ն որպես Ադրբեջանի մասնակցության նախապայման առաջ է քաշելու հայ ռազմագերիների վերադարձի և ապաշրջափակման հարցերը՝ Մհեր Գրիգորյանը նշեց․ «Երկու բաղադրիչ եք առանձնացնում մի հարցից, որը բազմաշերտ է։ Եկեք առանձին բաղադրիչներով դիրքորոշում չձևավորենք։ Իհարկե, բոլոր բաղադրիչները քննարկվում են։ Նախ, դա «վետո» չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն օրերս կավարտվի։ Պարզ ասեմ մի բան, որ այս գործընթացը ենթադրում է այլ երկրի՝ նիստին մասնակցելը համաձայնեցնելը, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում։ Ամսաթիվը գալու է, ասենք՝ այո կամ ոչ։ Ինչ վերաբերում է նախապայման դնել-չդնելուն, պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջև ենք դնելու։ Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում գերիների հարցը քննարկվում է կառուցողական ձևաչափով։ Հուսամ՝ լուծումներ կլինեն։ Իսկ եթե սա դուք համարում եք ևս մեկ առիթ, ապա այն կօգտագործվի»։

Պաշտոնական Երևանի մեկնաբանություններից կարելի է նաև ենթադրել, որ հնարավոր է ՀՀ-ն դնի վետո, հնարավոր է՝ չդնի: Ավելի ճիշտ կլինի ասել, իսկ՝ եթե չդնի վետո՝ ինչի՞ դիմաց:

Ըստ ամենայնի՝ պաշտոնական Երևանը հաշվի կնստի նաև Ռուսաստանի տեսակետի հետ:

Մի բան պարզ է՝ ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այսինքն՝ նաև Հայաստանի համաձայնությունը։ Եթե Ադրբեջանը մասնակցեց, ուրեմն, Փաշինյանի իշխանությունն ինչ-որ բանի դիմաց արջի ծառայություն է մատուցում Պուտինին ու Ալիևին, և այն դեպքում, երբ Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարության պահանջները՝ ռազմագերիներին չի վերադարձնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2737 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am