Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ժամկետն անցնող «Asterazeneca»-ն ներարկել 55-ից բարձր քաղաքացիներին

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ ARMINSIDER ալիքը հայտնում է՝ որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու և հայաստանցիների վրա փորձարկելու համար: Անգլիական այս պատվաստանյութը անվտանգ չէ և եվրոպական տարբեր երկներում արդեն արգելված է: Անգլիացիների համար կարևոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրեն երկրում և եվրոպական այլ երկրներում:

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետանց /լուսանկարը ստորին հատվածում առկա է/: Պատվաստանյութը կիրառելի է մինչև մայիս ամիս:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաև հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որպեսզի պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55 բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ Քոչարյանի թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաև Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:

Ի դեպ շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։

Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելության ժամկետը և այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է: Ինչպես արդեն նշեցինք կարևոր է նաև այն, որ այդ ընկերության համար Հայաստանի քաղաքացիները փորձաճագարի դեր են տանելու:

Ի դեպ ARMINSIDER տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրներն տեղեկացնում են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար, անգամ, 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:

 

դիտվել է 1371 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am