Փաշինյանի տվայտանքներն ու Ալիևի «ռումբը»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին օրերս կոչ արեց վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` դեռևս գոյություն ունեցող խնդիրները լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար:

Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին և Իգոր Պոպովը երեկ ուշ երեկոյան տարածած համատեղ հայտարարությամբ նախ գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման, զոհերի աճյունների վերադարձի, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության, տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացի կապակցությամբ։

Դիվանագետները միևնույն ժամանակ թվարկել էին խնդիրները, որոնք շարունակում են մնալ չլուծված․ բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձ, ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակում, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացում, այդ թվում`միջազգային կառույցների համար։ «Հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին քաջ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա», - ընդգծել էր Մինսկի խումբը՝ նկատի ունենալով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում՝ ազգերի ինքնորոշում, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն։

Համանախագահները կոչ էին անում կողմերին՝ որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո՝ կրկնելով իրենց առաջարկությունն ուղիղ երկկողմ խորհրդատվությունների կազմակերպման մասին։

Պաշտոնական Երևանն արձանագրել է, որ մշտապես կողմ է բանակցություններին և պատրաստ է ընդունել համանախագահներին: Մինչև համանախագահների հայտարարության հրապարակվելը Ալիևը արդեն իսկ հայտարարեց, թե ինքը դեմ չի եղել համանախագահների այցելություններին, առաջարկներին, չնայած մի քանի ամիս շարունակ քննադատում էր նրանց գործունեությունը:

Այժմ, Ալիևը, խորամանկորեն հայտարարում է, թե Մինսկի խումբը կարող է զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացով:
Այսինքն, Ալիևի փորացավը մեկն է՝ հանկարծ ԵԱՀԿ Մինսկի խումբը չբարձրացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ինչով է զբաղվելու ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը, երբ պարզ է, որ Բաքուն համարում է, որ պատերազմից հետո ԼՂ խնդիրը լուծել-ավարտել է:

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո կողմերը տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն ունեն Մինսկի խմբի հետագա գործունեության և առաքելության հետ կապված․ Ադրբեջանի իշխանությունները հակամարտությունը համարում են կարգավորված և պնդում, որ համանախագահները այլևս անելիք չունեն, Հայաստանը մինչդեռ պատերազմից հետո չի թաքցնում ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու շահագրգռվածությունը։

Բացառապես Մոսկվայի միջնորդությամբ և փաստացի առանց Մինսկի խմբի մասնակցության Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի մասին եռակողմ պայմանավորվածություններից հետո միջնորդները (այն էլ առանց ռուսաստանցի համանախագահի), տարածաշրջան են այցելել ընդամենը մեկ անգամ։ Նրանք հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ, ևս մեկ անգամ էլ տեսակապով քննարկում ունեցել արտգործնախարարների հետ։

Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո համանախագահները մինչ օրս չեն այցելել Լեռնային Ղարաբաղ, փոխարենը՝ Բաքու կատարած նրանց այցը սկանդալային ընթացք ստացավ, ինչից հետո է՛լ ավելի սուր դրվեց միջնորդների հետագա գործունեության հարցը։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հյուրերին հիշեցրել է, որ վերջիններս ժամանել են սեփական նախաձեռնությամբ և ոչ իր հրավերով: Մոտ կես ժամ տևած իր խոսքում Ադրբեջանի առաջնորդը մեղադրանքներ էր հնչեցրել Մինսկի խմբի հասցեին, պնդելով, որ Բաքուն խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ միջնորդները շուրջ երեք տասնամյակ ոչինչ չեն արել։

Ինչո՞ւ պատկառելի և հեղինակավոր կարգավիճակ ունեցող խմբին չհաջողվեց հասնել բեկումնային հաջողությունների, ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը, և արդյո՞ք Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ունեն անելիք միջնորդները։
Ամերիկացի ամենափորձառու դիվանագետներից մեկի՝ 2017թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում մի քանի ամիս համանախագահ աշխատած Ռիչարդ Հոգլանդի խոսքերով՝ միջնորդները արդյունավետ էին աշխատում հակամարտող կողմերի միջև երկխոսությունը պահպանելու հարցում, բայց՝ ոչ ավելին։ Այդ մասին ծավալուն հոդվածում դիվանագետը շեշտում է, որ հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Մինսկի խմբի կամ նույնիսկ հակամարտող կողմերի ձեռքում էր, այլ բացառապես Մոսկվայի։ «Եթե Մինսկի խումբը ներկայացներ նույնիսկ ամենանոր և խելացի գաղափարը, միևնույն է, այն կյանքի չէր կոչվի»,- խոստովանել է ամերիկացի նախկին համանախագահը՝ ակնարկելով, որ որոշողը Ռուսաստանն էր։

Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ միջնորդական խումբն այս փուլում կարող է օգտակար լինել տարածաշրջանային նախագծերի իրականացման հարցերում․ կառույցը կարող է համակարգել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորումը, մշակել պլան և ֆինանսավորում գտնել Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտում զարգացում ապահովելու համար։

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, վերջերս խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարել էր, թե վերջնական կարգավորման հարցում Մինսկի խմբի դերը կարող է առանցքային լինել, «եթե իհարկե Երևանն ու Բաքուն ցանկանան լիազորել միջնորդներին՝ հասնելու համաձայնության»։

Մոսկվայում ևս կարծում են, որ համանախագահները կարող են օգտակար դեր խաղալ։ «Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա», - վերջերս հայտարարել էր Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Ցույց կտա ժամանակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուրջ երեք տասնամյակ իրենց գործունեությունից հետո, արդեն երրորդ պատերազմից հետո ի՞նչ ուղղությամբ են ընթանալու՝ պատերազմում տուժածների պայմանների բարելավմա՞մբ են զբաղվելու, թե՞ ի վերջո լուծելու են ԼՂ կարգավիճակի հարցը։

Իսկ Փաշինյանը պատրա՞ստ է նախաձեռնողական քաղաքականության առաջ տանել Լեռնային Ղարաբաղի՝ հայկական մնացած հարվածի, Արցախի կարգավիճակի հարցում: Ունի՞ Փաշինյանն առհասարակ նման պլան... Թե՞ Ալիևի հետ նա այլ բանավոր պայմանավորվածություն ունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2387 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am