Ռազմական հանցագործը Ֆրանսիայի հետ հին «քեն է քշում»

Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը հայտարարել էր, թե պատերազմը չպետք է ներկայացում բեմադրելու առարկա դառնա։ Երևանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ֆրանսիացի դիվանագետն ընդգծել է, որ այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է, գերիների վերադարձը, երկխոսության վերսկսումը։

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ֆրանսիացի դեսպան Ժոնաթան Լաքոթի մեկնաբանությանը Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարի պուրակի» բացման վերաբերյալ։ Ադրբեջանական նոր թանգարանի վերաբերյալ բազմաթիվ բացասական մեկնաբանություններից պաշտոնական Բաքվի ուշադրությունը գրավել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանինը։ «Ինչ-որ հարց մեկնաբանելուց առաջ լավ կլիներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նայեր իր երկրին և ուշադրություն դարձներ, թե ինչպես են հարցերը լուծվում այնտեղ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ հավելելով, որ միջնորդ հանդիսացող երկրի ներկայացուցիչը պետք է առավել պատասխանատու վերաբերվի մեկնաբանություններին։

Այս շաբաթ ադրբեջանական թանգարանների շարքը համալրվեց ևս մեկով, որի նմանօրինակը աշխարհում ընդամենը մի քանիսն են, որոնք էլ բացվել են Ադոլֆ Հիտլերի, Սադդամ Հուսեյնի նախաձեռնությամբ։

Բաքվում բացված պատերազմի այդ թանգարանում բացի հայկական զինտեխնիկայից ցուցադրության են հանվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ։ Բացօթյա այդ թանգարանի հանդիսավոր բացմանն անձամբ է ներկա եղել նախագահ Իլհամ Ալիևը և հրճվանքը չթաքցնելով լուսանկարվել այդ տեսարանների ֆոնին։

Համացանցում տարածված այդ լուսանկարները ոգևորությամբ են դիմավորել թերևս միայն Ադրբեջանի քաղաքացիները, դրսում այդ տեսարաններն ընկալվել են որպես հայատյացության ցցուն օրինակ։

«Բռնապետից» մինչև՝ «պատերազմական հանցագործ» են անվանում Ալիևին միջազգային մի շարք լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ: Իրենց նախագահին քննադատող քաղաքացիները, սակայն, հատուկենտ են․ ադրբեջանական սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել հայտնի պատմաբան Ալթայ Գյոյուշովի բացառիկ մեկնաբանությունը․ - «Երևի ցանկացել են թշնամու գանգերից սար, պատ կառուցել։ Այժմ սպասում եմ, թե երբ են այնտեղ տանելու դեսպաններին և դասախոսություն կարդալու Կովկասում խաղաղություն կառուցելու մասին», - ըստ «Ազատության», Ֆեյսբուքում գրել էր ադրբեջանցի պատմաբանը՝ հարուցելով հայրենակիցների զայրույթը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն Իլհամ Ալիևի կողմից բացված «պուրակին» այսպես պատասխանեց. Արցախյան պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմատեխնիկայի «պուրակի» բացումը Բաքվում ի ցույց է դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը ետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։ «Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է համարում. «Ֆաշիզմի ակնհայտ դրսևորում է, և մենք նաև իրականացրել ենք մոնիտորինգ, և Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթը, այդ օրվա ելույթը նաև, ցուցատախտակների առաջ ինքը ելույթ է ունեցել, նրա խոսքերը, երբ համադրում ես այդ ցուցահանդեսի հետ, ակնհայտ է, որ սա բացահայտ պետական հովանավորչությամբ ակտ է: Հենց այս թշնամանքի` պետական մակարդակով աջակցության ու ատելության քաղաքականության արդյունքներն են դաժանություններն ու խոշտանգումները, որ կատարվեցին պատերազմի ընթացքում: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական կեղծ խաղաղասիրական ծրագրերը մենք թույլ չպետք է տանք, որպեսզի մեզ թմրեցնեն»:

Ադրբեջանական իշխանությունները ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը, հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը. «Դա արված է Բաքվի լայն հասանելի վայրում, մեծ «պուրակում», նրանք հայտարարել են, որ դա հասանելի է լինելու էքսկուրսիաների համար, և ակնհայտ է, որ իրենք են տալիս դրան լայն հրապարակայնություն: Սրանից ավելի մեծ ատելություն, որ հնարավոր է պետական քաղաքականության մաս համարել, այս պայմաններում հնարավոր չէ, սա վառ ապացույցներից մեկն է: Ակնհայտ է, որ սա միջազգային հանրության ուշադրությունը պետք է լինի, այս խորքային պատճառները չվերացնելու պայմաններում, այս խորքային պատճառների առկայության պայմաններում նախ սա խաթարում է ընդհանրապես խաղաղությունն ու խաղաղ գոյակցության հնարավորությունը տարածաշրջանում, անընդհատ բորբոքել ատելությունը, ատելության հաշվին էլ ավելի զարգացումներ տանել, ինչ-որ իրադարձություններ և այլն, սա խաթարում է»:

Ադրբեջանի սլաքն, առհասարակ, վաղուց է Ֆրանսիայի ուղղությամբ: Ընդհանրապես, Ադրբեջանը վաղուց է համարում, որ Ֆրանսիան որպես Հայաստանի բարեկամ երկիր՝ պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, և Ֆրանսիային պետք է փոխարինի, օրինակ՝ Գերմանիան:

Այնպես որ, այս օրերին միջազգային հեղինակավոր լրատվականների, փորձագետների և այլոց քննադատությունները մի կողմ թողած, զարմանալի չէ, որ Ալիևի ռեժիմը ֆիքսվեց հենց Ֆրանսիայի ուղղությամբ: Ալիևը Ֆրանսիայի նկատմամբ հին «քեն է քշում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3598 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am