ԱԱԾ նախկին պետը ևս զեկուցել է․ Նիկոլ Փաշինյանը ստում է

Վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևողականորեն արժեզրկել պետությունը՝ անելով իրենից կախված ամեն ինչ՝ սպառելու պետության հանդեպ վստահությունը։

Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել է, թե իրականությանը չի համապատասխանում նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունն այն մասին, թե ինքը պատերազմի սկսվելուց 3-4 օր անց անվտանգության խորհրդի ներստում զեկուցել է, որ մեր զինված ուժերը կարող են դիմադրել ընդամենը 2-3 օր, ուստի անհապաղ պետք է պատերազմը դադարեցնել։
<<Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է: Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ՝ Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:

Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, մի պարզ պատճառով՝ որովհետև 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում՝ զեկույցում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին, հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»:

Էլի եմ ասում, Գլխավոր շտաբի պետը 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է. «Արցախյան ուղղությամբ Հայաստանի զինված ուժերը կարող են առկա ուժերով և միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին»: Սա Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գնահատականն է եղել 2020 թվականի օգոստոսի 21-ին և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին>>,- երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավատացնելով, թե այդքանով հանդերձ ինքն ամեն ինչ է արել պատերազմն օր առաջ կանգենեցնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանի այս սկանդալային մեղադրանքի արժանահավատությունը մեղմ ասած խիստ կասկածելի է այն պարզ պատճառով, որ նոյեմբերի 17-ին արված հայտարարությանը Փաշինյանն անդրադառնում է ապրիլի 14-ին միայն, այսինքն՝ 5 ամիս հետո։ Ինչպես ասում են՝ Փաշինյանի լեզուն քարի տակ չէր, լայվի կոճակն էլ միշտ կար ու կար։ Կարող էր չէ՞, իրեն բնորոշ ոճով Օնիկ Գասպարյանի վերը նշված հայտարարությունից հետո մի օր լայվ մտնել, ու հերքել։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը, «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,– ասվում է Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարությունում։
Ըստ էության Օնիկ Գասպարյանը բարձրացրել է պետական դավաճանության կազմակերպված հանցավոր խմբի գոյության մասին, որովհետև անվտանգության խորհրդի նիստի արձանագրության կեղծումը անթույալտրելի է։

Նման քայլի չի գնալ որևէ մեկի հրահանգով, իսկ պատերազմի ժամանակ  անվտանգության խորհրդի արձանագրության կեղծումը պետական դավաճանություն է։ Գնդակն այժմ անտվտանգության խորհրդի դաշտում է, որի նախագահը՝ Արմեն Գրիգորյանը, դեռ երկու շաբաթ առաջ էր ասել նույն բանը։
Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության իրավացիության մասին է վկայում  ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի հրապարակային հայտարարություննը, որտեղ նա պնդել էր, թե ինքը անձամբ ամենժամյա տեղեկատվություն է ներկայացրել պատերազմի իրական վիճակի մասին և հորդորել ժամ առաջ կանգնեցնել պատերազմը։ Բայց Փաշինյանին ձեռնտու է բոլորին ու ամենքին մեղավոր ու ստախոս հռչակել, միայն թե, ինքը ճիշտ դուրս գա։ Ինքը թքած ունի քաղաքացու վրա, որն այսօր խուճապի է մատնված ու չգիտի՝ ո՞ւմ  հավատալ․ վարչապետի՞ն, ԳՇ նախկին պետին կամ նախկին ԱԱԾ պետի՞ն, թե՞ ընդհանրապես դադարի վստահել պետական որևէ ինստիտուտի։


Հայկ Դավթյան

դիտվել է 15765 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am