Ալիևը թքում է Նիկոլի երեսին. Իսկ ի՞նչ են անում Փաշինյանն ու նրա թիմը

Պատերազմից հետո զարմանալի բաներ են կատարվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարերի բառապաշարներում: Ադրբեջանն անըդհատ ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանին, իսկ վերջինս ոչ միայն պատասխան չի տալիս, այլև զբաղվցած է խաղաղություն մուրալով: Եթե պատերազմի ավարտից անմիջապես հետո Ալիևի պահվածքը ինչ որ իմաստով հասկանալի էր, ապա այսօր, երբ նա շարունակում է նույն գիծը, սկսում է նյարդայնացնել նույնիսկ միջնորդներին:

Օրինակ, երեկ Ադրբեջանում բացվել էր այսպես կոչված «Հայկական ռազմական ավարների պուրակ», որտեղ տեղադրված էր մեր բանակի խոցված զինտեխնիկան, բացի այդ, ադրբեջանցիները պատրաստել էին հայ զինվորների մանիկենները: Սակայն զարմանալին դա չէ, այլ այն, որ այդ բոլոր մանիկենները ներկայացված էին Նիկոլ Փաշինյանի վախեցած դեմքով: Այսինքն, Այլիևը հատուկ հրապարակավ փորձում է նվաստացնել Փաշինյանին, այսպիսի անպատկան ներկայացմամբ:

Սա ցույց է տալիս Իլհամ Ալիևի մարդկային և մտավոր որակները: Նաև այն, որ նրա հետ իրական խաղաղություն հաստատելը շատ դժվար գործ է լինելու: Սակայն զարմանալին այն է, որ նույնիսկ այս վիրավորական ներկայացումներից հետո էլ Փաշինյանի թիմը, անտեսելով այս ամենը, շարունակում է խաղաղություն մուրալու իր քաղաքականությունը:
Այն, որ իրական խաղաղությանը մուրալով չեն հասնի, դասական քաղաքագիտական նորմ է, քանզի խաղաղությանը հասնում են պոտենցիալները վերակագնելով և դիվանագիտական քրթնաջան աշխատանքով: Իսկ խաղաղությունը կայուն է դառնում այն դեպքում, երբ հաստատվում է երկու կողմերի միջև ռազմաքաղաքական հավասարակշռություն, իսկ դիվանագիտական հարթակում չեն գործում արկածախնդրության նորմերը:

Ինչպես հայտնի է, Փաշինյանն իր արկածախնդիր քաղաքականության պատճառով փաստացի ոչնչացրեց բանակցային գործընթացը, և լեգիտիմ հիմք տվեց Թուրքիային ակտիվ ներխուժում իրականացնել ծարածաշրջան, որն էլ վճռական դեր կատարեց պատերազմի դաշտում: Արդյունքում, փլուզվեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը երկու կողմերի միջև: Եվ այսօր խաղաղության բալանսը փորձում է պահպանել Մոսկվան: Եթե չլիներ ռուսական գործոնը, ապա ադրբեջանական բանակը կմտներ ոչ միայն Շուշի, այլև կհայտնվեր Ստեփանակերտում, Կապանում, Գորիսում և Մեղրիում: Այսինքն, այն, ինչ այսօր նրանք հռչակում են հրապարակավ, և չեն էլ թաքցնում, որ հետևողական կերտելու են այդ ծրագիրը:

Իսկ ի՞նչ է անում Փաշինյանն ու նրա թիմը: Նրանք զբաղված են խաղաղություն մուրալով, հույս ունենալով, որ այդ հարցում նրանց կօգնի Մոսկվան: Իսկ որպես նախընտրական բլեֆ, Փաշինյանն իր խայտառակ պարտությունը փորձում է ներկայացնել որպես ապագա հաղթանակի հիմք: Մասնավորապես, հռչակելով այն թեզը, թե «մենք կորցրեցինք Արցախը, բայց կարող ենք Հայսաստանը դարձնել նոր Աջարիա»:

Այն, որ Թուրքիայի ծրագրում չկա կետ` Հայաստանը դարձնել նոր Աջարիա, առանձին քննարկման առարկա է, քանզի, ի տրբերություն Վրաստանի, Հայաստանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը բոլորովին այլ է:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն ունի փրկվելու խնդիր, նա փորձում է ու շարունակում փորձել ներկայացնել այն թեզը, թե, իբր, այսօրվա Հայաստանի «խաղաղության կուսակցության» լիդերը ինքը կարող է լինել: Իսկ նրա այլընտրանքի դեպքում հայ ժողովուրդը կստանա նոր պատերազմ: Եվ քանի որ նախընտրական փոլում Նիկոլի համար այս բլեֆը շատ կարևոր է, նա ստիպված համակերպվում է Ալիևի` իր հասցեին թուք ու մուրի հետ, հրապարակավ նշելով, որ դա «ոչ թե թուք է, այլ վերևից անձրև է գալիս»:


Սա՛ է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 733 անգամ
Լրահոս
ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am