Դավաճանի թքածը լիզելու ժամանակը

Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը աջակցում է բանակը հիմնահատակ քանդելու, գեներալիտետին հեղինակազրկելու, պատերազմի պարտության ողջ պատասխանատվությունը եւ Հայաստանն ու Արցախն աղետի առջեւ կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությունը: Կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից մեկ օր անց կատարվածում Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին մեղադրող, այդ մասին հայտարարությոն տարածած պարոնը ամիսների լռությունից հետո ասպարեզ իջնելով ջանում էր մաքրել Փաշինյանին, բնականաբար, տվյալ պարագայում դա անհնար է եւ անգամ Բաբայանի պես ճարպիկ ռազմական գործչին դա չհաջողվեց, եթե չասենք, ամեն ինչ խճճեց իրար ու ավելացրեց Փաշինյանի մեղքերի չափաբաժինը: Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերի 10-ին Բաբայանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հրաժարվում էր Արցախի հերոսի իր կոչումից հետեւյալ պատճառով <<Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ>>։ Հիմա արիուտես Բաբայանը, ով Աննա Հակոբյանի հետ պատերազմի առաջին իսկ օրվանից հրամանատարական բունկերում արտոնյալի եւ թերեւս բացառիկի կարգավիճակ է ունեցել եւ ըստ տեղեկությունների կատարել է Էռատոյի եւ ամուսնու հրամանատարերը, այսօր փորձում է մաքրել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե նա որեւէ հրաման չի տվել, տվել են Գլխավոր շտաբն ու ՊԲ հրամանատարը եւ այդ բունկերում էլ Ջալալ Հարությունյանն ու Արայիկ Հարությունյանն են որոշել, թե ովքեր պետք է լինեն, ինքն այնտեղ է եղել ի պաշտոնե:
Փաշինյանին փորձում է մաքրել Իսկանդերի սկանդալային պատմությունից՝ ասելով, թե իբր զինվորականներն են զեկուցել, թե տաս տոկոսով է Իսկանդերը պայթել.<< Գեներալի պագոն են կրում, բայց քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե հրթիռը 10 տոկոս է պայթել>> ասում է նա՝ հընթացս էլ Ռուսաստանի դաշնությանը հարվածում, որը հերքում էր Իսկանդերի կիրառության փաստը:
Կամ ասում է, թե Ջալալ Հարությունյանին է պետք հարցաքննել, թող նա պատասխանի այդ ինչու նախկին ռազմական գործիչներին թույլ չի տվել մոտենան հրամանատարական կետին, կամ ինչու նորմալ օպերացիաներ չի կազմակերպել:

Հաջորդ վայրկյանին ակամայից իր հայտարարությամբ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի դեմ հաղորդում տալիս՝ խոսլեով պատերազմի պարտության պատճառների մասին: Վկայակոչում է երկուսը, առաջինը, որ պահեստազորը պատրաստ չի եղել պատերազմին, երկրորդ՝ օդը փակ չի եղել ի հեճուկս հավաստիացումների, թե 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ օդը փակ չէր, հիմա փակ է:

Սամվել Բաբայանն ասում է, որ օպերացիա է նախաձեռնել Շուշիի Չանախչի-Սղնախ գյուղում, սակայն այդ երեկո տվյալ զորամասերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են մասնակցել օպերացիային: Այս հայտարարությամբ էլ թե Փաշինյանի, թե իր դեմ է հանցագործության մասին հաղորդում ներկայացնում: Եթե նման բան է եղել ու դա փաստարկված է, իսկ ինքը պատասխանատու անձանցից մեկն է եղել այդ ժամանակ, արդյոք պատկա մարմիններին տեղեկացրել է այդ մասին, եթե ոչ՝ինչու, եթե այո, ապա ովքեր են մինչ օրս պատժվել:

Հրաման չկատարելը, այն էլ պատերազմի ժամանակ ծանրագույն հանցագործություն է և, եթե անցել է շուրջ 5 ամիս ու Սամվել Բաբայանը նոր է դրա մասին հրապարակային հաղորդում ներկայացնում ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի: Կամ Սամվել Բաբայանի դիտարկումը թե «44 օրում մի հատ օպերացիա չեք մշակել, որ հակադրեիք հակառակորդին, թելադրեք ձեր կամքը», հետաքրքիր է՝ ում էր ուղղված, կազմակերիչներից մեկն էլ ինքն էր, եթե խոսքն իր մասին չէ, ապա ում մասին է: Միգուցե այս հարցում էլ նա սլաքներն ուղղում է դեպի Ջալալ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանի հետ փորձում են հնազանդեցնել Հարությունյանին կամ հերթական քավության նոխազն ընտրեն: Բոլոր դեպքերում Բաբայանի՝ Փաշինյանին պաշտպանելու օպերացիան հաջողված չէր եւ դա նման էր դավաճանի թքածը լիզելու նուրբ արվեստին

Անի Սահակյան

դիտվել է 4852 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am