Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր իրականության խնդիրների պատճառները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքականությունն այն ինտեգրալ ասպարեզն է, որում այդ պրոբլեմներն արտահայտվում են իրենց ողջ թշվառությամբ։ Բայց խորքում դրանք, քաղաքական լինելուց առաջ, նախ արժեբանական են ու աշխարհայացքային։

Տասնամյակներ շարունակ մենք՝ որպես հասարակություն, չենք ձեւավորել այնպիսի արժեքային համակարգ, վարքագծային այնպիսի գրված, բայց առաջին հերթին՝ չգրված կանոններ, որոնք առնվազն կոնֆլիկտի մեջ չեն հանրային բարոյականության պարզագույն իմպերատիվների հետ։ Ճիշտ հակառակը՝ մեր արժեքային համակարգը խեղվել է այնպես ու այնքան, որ համամարդկային նշանակություն ունեցող բարոյական նորմերը մեր անհատական ու հանրային վարքագծում վաղուց որեւէ գործառույթ չունեն։


Չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի, վեհության ու ճղճիմության, բարոյականության ու ապաբարոյականության առանցքները մեր գիտակցության ու հոգեբանության մեջ խարխլված են անկարելիության աստիճանի։

Մենք ապրում ենք պետության մեջ, որում գրեթե չեն գործում մի կողմից՝ հանրային կյանքի կանոնակարգման ֆորմալ ինստիտուտները՝ սահմանադրությունը, օրենքները եւ այլն, մյուս կողմից՝ իրենց ազդեցությունը կորցրել են կենցաղավարության, համակեցության մշակույթի համար կենսական նշանակություն ունեցող չգրված օրենքները, բարոյական նորմերը, վարքագծային արգելակները։ Հենց այս հարթությունում են ժանտախտի ժամին խրախճանք հիշեցնող գռեհիկ հարսանիքների անցկացման պատճառները։

Հասարակության գրեթե բոլոր անդամներն օգտվում են ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուցիաների, արգելքների բացակայությունից՝ ամեն մեկը՝ իր կարողությունների, սոցիալական դիրքի ու, ի վերջո, այլասերվածության աստիճանին համապատասխան։

Իշխանություն ու ֆինանսական կարողություններ ունեցող անձանց, խմբերի մոտ դա հասնում է սանձարձակության, ամբարտավանության, քանի որ կարգավիճակն ու փողը հնարավորություն են տալիս առավելագույնս օգտվել իրականում անիշխանության այդ իրավիճակից։ Դա առաջացնում է հանրային ընդվզում, առաջին հայացքից՝ արդարացի, իրականում, սակայն, անազնիվ ընդզվում, որովհետեւ չկա վստահություն, որ ընդվզողների գերակշիռ մեծամասնությունն ունենալով համանման հնարավորություններ՝ չէր դրսեւորի այն նույն վարքագիծը, որի համար ընդվզում է այսօր։

Լայն իմաստով՝ մեր հասարակությունը հաշտ ու ներդաշնակ է ապրում ապաբարոյական մթնոլորտում՝ ժամանակ առ ժամանակ բողոքի լոկալ ճիչեր արձակելով այս կամ այն ցցուն օրինակի առթիվ։

Ճիչերն արձակվում են, դժգոհությունը պարպվում է, եւ մարդիկ շարունակում են հանդուրժել այն խորքային անբարոյականությունն ու հակարժեքայնությունը, որոնք ծնում են այս կամ այն գռեհիկ երեւույթը։ Եվ եթե հասարակությունն արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից 6 ամիս անց հանդուրժում է գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապա պարտավոր է հանդուրժել նաեւ առանձին անձանց ու խմբերի լպիրշ կենսակերպն ու հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում։ Այդպես առնվազն ավելի ազնիվ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 585 անգամ
Լրահոս
ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am