Իշխանությունը մտադիր է փոխել իր նախընտրական միավորի անվանումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կլինի արտահերթ ընտրություն, թե ոչ, դեռևս հստակ չէ՝ անկախ նրանից, որ այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այդուամենայնիվ, քաղաքական սեկտորի հիմնական խաղացողները նախապատրաստվում են դրանց։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում իշխող քաղաքական ուժի նախընտրական շտաբում, որն արդեն ձևավորված է, ճիշտ է՝ ոչ պաշտոնապես։ Ավելին, մեր տեղեկություններով, նշանակված են նաև մարզային պատասխանատուները: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը, եթե, իհարկե, ընտրություններ լինեն։ Մենք տեղեկություն ունենք, որ այս առիթով արդեն մի քանի քննարկումներ են եղել որոշ PR մասնագետների հետ: Ասում են, թիմում այս հարցում կարծես թե առկա է կոնսենսուս։


Բանն այն է, որ Փաշինյանը փորձում է հանրության շրջանում առկա ծայրահեղ բացասական դիրքորոշումը մեղմելու քայլեր գտնել, որոնցից մեկն էլ անունը փոխելն է, քանի որ «Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր» անուններն ինքնին հակակրանք են առաջացնում հասարակության շրջանում։ Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մեկն ասաց, թե ինքը տեղյակ չէ նման մտադրությունների մասին, սակայն կոսմետիկ քայլերը չեն կարող վիճակ փոխել: «Հակակրանքն անվան հետ կապ չունի, այլ իրենց»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմի պատասխանատուներին պարտադրել է նույն այս կոնտեքստում նախընտրական ծրագրում գոնե որոշ շեշտադրումներ անել ազգային արժեքների վրա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

դիտվել է 1075 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am