Ասֆալտ կար, ասֆալտ չկա․ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հիմնական հաղթաթուղթը «աննախադեպ» ասֆալտապատումն էր

Փաստը գրում է. «Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչո՞ւ ենք ասֆալտը մենք սիրում, որովհետև ասֆալտը, ասֆալտը էդ ասֆալտ ա, էդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել, էդ ասֆալտը դա էն ասֆալտը չի»,-ուղիղ երկու տարի առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի ճանապարհների մասին և հավելելով, որ «պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան»։

Անցած երեք տարում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հիմնական «ֆիշկան» եղել է հենց հանրապետության տարածքում իրականացվող «աննախադեպ» ասֆալտապատումը, որը դարձել էր դրոշակ և գլուխ գովալու միակ թեմա։ Թերթն իր նախորդ համարներից մեկում նշել էր, որ նախորդ տարվա բյուջեի ծախսային հատվածից հանվել էին հիմնական գումարները և ուղղվել ասֆալտապատման։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ այստեղ գլուխ գովելու տեղ չունեն: Արդեն ձմեռվա վերջին պարզ դարձավ, որ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ խայտառակ վիճակում են, կարծես պատերազմն այդ ճանապարհներին է եղել, այնքան որ քարուքանդ են դրանք։

Ընդ որում, քանդվել են նաև այնպիսի ճանապարհներ, որոնք ոչ թե «նախկիններն» են ասֆալտապատել, այլ հենց գործող իշխանությունները 2019-20 թվականներին: Ճիշտ է, արդեն սկսվել են որոշակի աշխատանքներ, առավելապես փոսալցման, սակայն այն, որ կարճ ժամանակում քանդվում են ճանապարհները, շարունակում է մնալ մտահոգիչ: Հարցի հետ կապված մարտի 30-ին գրավոր հարցեր ենք ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վաղուց լրացել են օրենքով սահմանված ժամկետները, սակայն պատասխան մինչ այժմ չենք ստացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1096 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am