Հարսանիք՝ ընտրության և «Ծառուկյան վարչապետ» լոզունգի փոխարեն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում հայտարարել է, որ եկել է իշխանություն դառնալու ԲՀԿ-ի հերթը։ Մելքումյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է միայնակ՝ հաղթելու մտադրությամբ։ Վարչապետի ԲՀԿ թեկնածուն էլ Գագիկ Ծառուկյանն է «Մենք գնում ենք հաղթելու, Գագիկ Ծառուկյանը հստակ հայտ է ներկայացնում դառնալու պետության ղեկավար, վարչապետ»,- ասել է նա։

Մելքումյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ ունենք շանս՝ խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարելու: << Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված, այսինքն 50 տոկոս+1 ձայն ոչ մեկը չի կարող հավաքել»-մեկնաբանել է ԲՀԿ ներկայացուցիչը և հավելել, թե ԲՀԿ-ն կարող է հաղթել ընտրություններում՝ ստանալով առավելագույն ձայներ։
Հետաքրքիր է՝ Գագիկ Ծառուկյանի վարչապետ դառնալու հեռանկարի մասին Մելքումյանի հայտարարությունը նրա անձնակա՞ն կարծիքն է, թե՞ Մելքումյանն արտահայտել է ԲՀԿ-ի կուսակցական որոշումը։

Թերևս անձնական կարծիք արտահայտելու պարագայում՝ Մելքումյանը պետք է, որ անպայման շեշտեր այդ մասին։ Եթե որևէ հատուկ նկատառում չի արվել, կնշանակի Մելքումյանն ամենյան հավանականությամբ արտահայտել է ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշումը, որը, խոստովանենեք, բավականին ուշագրավ է։
Գագիկ Ծառուկյանը նախկինում տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ պաշտոնի չի ձգտում և ցանկություն չունի դառնալ վարչապետ։ Ահավասիկ 2020 թվականի հունիսի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից Ծառուկյանն հայտարարեց, որ իրեն ո՛չ մի պաշտոն պետք չէ․ «Ինձ ոչ պաշտոն ա պետք, ոչ ճանաչում ա պետք, ամեն ինչ էլ ունեմ։ Ոչ եղել եմ պաշտոնյա, ոչ էլ մեծահարուստի տղա։ Եղել եմ սովարական բանվորի ընտանիքի տղա։ Դուք խորհրդականների կարիք ունեք, գոնե մեկն ասի, մյուսները լսեն։ Լավ մարդիկ կան, լավ մասնագետներ կան, բայց հիմնական խնդիրը՝ կառավարումը պետք է ընդհանուր քննարկվի, բոլորին լսեն, նոր այդ քայլերը կատարեն։ Ժողովրդի 90 տոկոսը հավատում էր հեղափոխությանը, հավատում էր ձեզ, բայց էսօր ասում եմ՝ 5 տոկոսն էլ չի հավատում»,-ասել էր Ծառուկյանը։
Փաստորեն այդ հայտարարությունից հետո Ծառուկյանը վերանայել է իր մոտեցումները, եթե հավատանք Մելքումյանի հայտարարությանը, նա հիմա դեմ չէ պաշտոն ստանալ ու դառնալ Հայաստանի վարչապետ։

Ինչո՞վ է պայմանավորված այս շրջադարձը։ Որպես դասական օլիգարխ, Ծառուկյանի քաղաքական գործունեությունը բոլոր իշխանությունների կողմից մշտապես վերահսկելի և կառավարելի է եղել։ Հենց այդ պատճառով էլ բոլոր իշխանությունները հենց նրան են վերապահել քաղաքական երկրորդ ուժի առանցքային դերը ՝ վստահ լինելով, որ Ծառուկյանը իրական սպառնալիք չի կարող լինել որևէ իշխանության համար։
Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի գործունեության հիմնական առանցքը մշտապես եղել է սեփական բիզնես կայսրությունը պահպանելու մղումը։

Բայց արի ու տես, որ Ծառուկյանն այժմ առաջին քաղաքկան ուժի հավակնություն է ուզում դրսևորել։ Ընդ որում այդ անիրատեսական հավակնությունը դրսևորվում է իր որդու՝ օրերս տեղի ունեցած շքեղագույն հարսանիքի ֆոնին, որի կազմակերպման համար ԲՀԿ խմբակցության ղեկավարը, ըստ տարբեր գնահատականների, մոտ 4 մլն դոլար է ծախսել։
Սա այն դեպքում, երբ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս արդեն հայտարարել է արտահերթ ընտրություններում առաջադրվելու և անպայման հաղթելու մտադրության մասին։ Ավելորդ չէ հիշատակել, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական արենայում հայտնվել է հենց Քոչարյանի նախաձեռնությամբ և առավելապես նրա շնորհիվ։ Այժմ նա Քոչարյանին աջակցելու փոխարեն, գերադասում է վարչապետի պաշտոնում հայտնվելու սեփական պլանն առաջ տանել։ Թեպետ դժվար է ասել, ունի՞ արդյոք այսօր նման ռեսուրս ԲՀԿ-ն, որի առաջնորդի որդու մի քանի մլն դոլարոնոց հարսանիքը հստակ ի ցույց դրեց այն զուգահեռ և հակասական իրականությունները, որոնցում ապրում են Հայաստանի հասարակությունը և օլիգարխիան։ Հասարակությունը 5000 զոհ է տվել հայրենիքի պաշտպանության համար, որտեղ Գագիկ Ծառուկյանը բիզնես կայսրություն ունի ։
Իսկ ինչպե՞ս է Ծառուկյանը բանակցելու գերիների հարցով, ինչպե՞ս է լուծելու բանակի սպառազինության խնդիրը։ Սրանք բարդագույն խնդիրներ են, որոնք ծառանալու են ՀՀ ապագա վարչապետի առաջ, որի ուսերին շատ ծանր բեռ է դրվելու։ Հազիվ թե Ծառուկյանի խնդիրը առաջինը լինելն է՝ երկրորդ տեղն, հաստատապես, ավելի ապահով ու շահեկան է։ Հենց այդ պատճառով էլ Ծառուկյանն անձամբ վարչապետ դառնալու մասին աշխատում է չխոսել։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3554 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am