Ովքեր կպատվաստվեն AstraZeneca-ով
![Ովքեր կպատվաստվեն AstraZeneca-ով](/timthumb.php?src=/disc/12-04-21/b66ae5a5bc523edcdd9fc602871159e2.jpg&w=708)
Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:
«AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով որոշակի փոփոխություններ են կատարվել, և լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունները և որոշում կայացրինք, որ AstraZeneca-ով պատվաստման համար մենք ևս կսահմանենք տարիքային շեմ, պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասաց Ավանեսյանը: