Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը` փաշինյանական մեծամասնության աջակցությամբ, ընդունել էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենք, որից հետո այն մարտի 22-ին ուղարկվել էր ՀՀ նախագահին ստորագրման համար:
Սակայն ավելի, քան 20 օր մտածելուց հետո Արման Սարգսյանը ոչ միայն չստորագրեց այդ օրենքը, և ոչ էլ հետ ուղարկեց ԱԺ: ՀՀ նախագահը որոշում կայացրեց օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան, ինչը, կարելի է ասել, նշանակում է կրկին մարտահրավեր նետել Փաշինյանին:
Բանն այն է, որ այս փոփոխություններով Փաշինյանն ընտրություններից առաջ նպատակ էր ունեցել փաստացի իր վերահսկողության տակ մտցնել ողջ դատական համակարգը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետընտրական գործընթացում դատարանների դերը կարող է լինել ճակատագրական Փաշինյանի համար: Սակայն այս փուլում Արմեն Սարգսյանը որոշեց չխաղալ Փաշինյանի դաշտում, համարելով, որ դատական համակարգի անկախության պահպանումը կարևոր կլինի նույն հետընտրական գործընթացների համար: Այն, որ փաշինյանականների կողմից ընդունված այս օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրական բնույթ ունի, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, սակայն նման գործելաոճով Փաշինյանը ոչ մեկին չի զարմացնում:
Մյուս կողմից, Փաշինյանի ձգտումը` դառնալ միանձյան բռնատեր, վախեցնում է ոչ միայն հասարակության հակափաշինյանական շրջանակներին, այլ նաև նրանց, ովքեր պատրաստ չեն ակտիվորեն դիմակայել Փաշինյանին, բայց և միաժամանակ չեն ցանկանում նրան դարձնել երկրի անվերապահ բռնատերը:
Ահա թե ինչու Արմեն Սարգսյանն իր «լարախաղային քաղաքականությամբ» այս անգամ որոշեց խաղալ Փաշինյանի հակադիր ճամբարի հարթակում:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը