Երկու տարի հետո միայն կհասնենք երկու տարի առաջվա մակարդակին․ որտե՞ղ են նախարարի 319 տոկոս աճի թվերը

Համաշխարհային բանկի (ՀԲ) գնահատմամբ` Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 7․6%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 3․4%։ Ըստ նույն զեկույցի՝ Հայաստանի տնտեսական աճը 2023-ին կկազմի 5,3 տոկոս:

Այս մասին ասված է ՀԲ Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցում (Գարուն, 2021): Նշվում է, որ մինչև կորոնավիրուսի համավարակը Հայաստանը հետզհետե բարելավում էր բիզնես միջավայրը, սակայն COVID-19-ը և պատերազմը խոչընդոտ դարձան։ «Հայաստանում համավարակի լուրջ բռնկում գրանցվեց, իսկ 2020-ի սեպտեմբերին սրվեց Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունը։ Թեպետ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունները դադարեցին, բայց դրան հաջորդեց ներքաղաքական անկայուն շրջան։ Նշված երկու գործոնները հանգեցրեցին կտրուկ տնտեսական անկման, աղքատության աճի եւ հարկաբյուջետային քաղաքականության վատթարացման: Այնուամենայնիվ, ճգնաժամի պայմաններում Հայաստանը պահպանեց մակրոտնտեսական կայունությունն ու արտաքին առողջ բուֆերները»,- նշված է զեկույցում։

Համաշխարհային բանկի փորձագետները նաև կանխատեսել են, որ այս տարի տարածաշրջանի տնտեսությունները 3․6% աճ կգրանցեն։ Այսինքն՝ այս տարվա վերջին մենք դեռևս հասած չենք լինի նախորդ տարվա սկզբի տնտեսական մակարդակին և միայն հաջորդ տարեվերջին կհասնենք 2019-ի մակարդակին։ Հայաստանի իշխանությունների, մասնավորապես էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումը, թե 2021-ին 319 տոկոս զբոսաշրջության աճ ենք ունենալու, միջազգային կառույցի կանխատեսումներում չեն նշմարվում։ Պետք է նկատել, որ ՀԲ կանխատեսումը համահանունչ է Հայաստանի պաշտոնական վիճակագրական տվյալներին։Այսպես․ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի հաղորդագրության՝ նախնական տվյալներով 2020թ․ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը կազմել է 6 տրիլիոն 183 մլրդ 742 մլն դրամ (մոտ 12 մլրդ 645 մլն ԱՄՆ դոլար) և գրանցվել է 7.6 % տնտեսական անկում։ Ամենախորը ակումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ -13,7%, երբ կիրառվեցին ընդհանուր սահմանափակումները:

Նախորդ տարվա համեմատ՝ 2020թ․ ամենաշատը կրճատվել է առևտրի և ծառայության ոլորտը՝ 9,2%։ Մյուս հիմնական ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը, կրճատվել են համապատասխանաբար 1․5 , 4․0 և 6,6 տոկոսով։
2020թ․ ընթացքում հանքարդյունաբերությունն աճել է 12.0 տոկոսով, մշակող արդյունաբերությունը կրճատվել է 3․4 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 45․1 տոկոսով, մանրածախ և մեծածախ առևտուրը՝ 11.7 տոկոսով, իսկ տեղեկատվությունը և կապը աճել է 6․2 տոկոսով, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 7․8 տոկոսով։ 2020 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 2,087,762 դրամ կամ 4269 ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2018թ․ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4280 դոլար։

Բավականին դրական էր 2019 թվականի դինամիկան, ըստ այդմ՝ նախահամավարակային տարում Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4530 դոլար, Վրաստանում՝ ավելի քիչ՝ 4290, իսկ Ադրբեջանում ավելի շատ՝ 4690։ Համաձայն IMF-ի գնահատականի՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2020-ին պետք է հասներ 4760 դոլարի՝ առաջ անցնելով անգամ Ադրբեջանից։ Սակայն այդ կանխատեսումն արված էր 2020 թվականի սկզբին, երբ դեռ համավարակը, հետո նաև պատերազմը իրենց դաժան հետևանքները չէին թողել տնտեսության վրա։
Համավարակի չնվազող տեմպը և հատկապես անկայուն խաղաղությունն ու նոր պատերազմի վերսկսման վտանգը շարունակում են մնալ տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտները։ Նման պայմաններում նոր ներդրումներ ակնկալելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից են։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1784 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am