Նիկոլ Փաշինյանի անկարողությունը և Սյունիքի տարածքներին սպառնացող վտանգը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակն ավելի խորքային է, քան Նիկոլ Փաշինյանի վարած դավաճանական քաղաքականությունը՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստության համատեքստում։

Նախ արձանագրենք, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների վերադարձի մասին։ Հատկանշական է, որ Պուտինն իր կողմից այդ թեմայով ոչինչ չասաց։ Բայց ամեն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանն այդ հարցով Պուտինի ներկայությամբ հայտարարություն հնչեցրեց, կնշանակի ինչ-որ քննարկում խնդրի շուրջ եղել է։ Ամենատրամաբանական վարկածն այն է, որ ռուսական կողմը գերիներին վեադարձնելու հարցում միջնորդական առաքելություն է ստանձնել։ Բայց այս դեպքում Հայաստանի իշխանությունն ու կոնկրետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էին բավարար քաղաքական և դիվանագիտական հասունություն, ինչպես նաև տարրական մարդկային բարոյականություն ունենալ՝ հաշվի առնելով նաև գերիների ծնողների հոգեվիճակը՝ պարզապես չհայտարարել գերիների հնարավոր վերադարձի մասին։ Պետք էր պարզապես սպասել, մինչև Բաքվից վերադարձող ինքնաթիռը վայրէջք կատարի Երևանում, համոզվել, որ գերիներն իսկապես վերադարձել են, հետո նոր այդ մասին հրապարակավ խոսել։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը պետության, հասարակության շահը միշտ ստորադասում են ֆեյսբուքայն լայքերին ու քաղաքական ՊՌ մանիպուլյացիաներին, գերիների մասին ստատուսներն ու մեկնաբանություններն արվեցին նախապես։

Հարազատները բնականաբար գնացել էին օդանավակայան՝ րոպե առաջ տեսենելու իրենց վերադարձող հարազատին, բայց ինքնաթիռը վերադարձավ առանց գերիների։ Խաղաղապահ կորպուսի հրամանատար Մուրադովը, մեկնաբանելով կատարվածը, հայտաարել է, որ գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, և այդ մասին լուրերը Հայաստանի իշխանության կողմից եղել են պրովոկացիա։ Սա այն դեպքում, երբ գերիների վերադարձի մասին տեղեկատվությունը հաստատել էր վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Կատարվածի վերաբերյալ տարատեսակ գրառումներ էին կատարել նաև իշխանական պատգամավորները, այդ թվում նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը, ավելի ուշ խմբագրելով իրեն, ՖԲ-ում հայտարարեց, թե գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, սակայն եղել է հույս, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Դասական լակոտություն հիշեցնող այս մեկնաբանությունների խորքում անշուշտ թաքնված է շատ լուրջ և ակնառու վտանգ։

Ակնհայտ է, որ ինչ-որ պայմանավորվածություն եղել է, որի չիրագործմամբ կա՛մ ռուսական կողմը պատժել է Փաշինյանին, կա՛մ էլ ադրբեջանա - թուրքական տանդեմի կողմից կատարվել է պայմանավորվածության խախտում։ Էրդողան-Ալիև տանդեմի հետ դավաճանական գործարքի գնացած Նիկոլ Փաշինյանը համարձակություն կամ, ինչպես ինքը կասեր, դուխ չունի, որ կարողանա հակադարձի՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետը, ըստ որի՝ բոլոր գերիները պետք է վերադարձվեն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ևս ռազմական գործողությունների ավարտից հետո գերիների վերադարձը պարտադիր է։ Ադրբեջանն ակնհայտ ավանտյուրիստական կեցվածք է ցուցաբերում։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, որ իրենք բոլոր հայ ռազմագերիներին վերադարձրել են, իսկ նրանք, ովքեր դեռ իրենց մոտ են, ահաբեկիչներ են, քանի որ, ըստ ադրբեջանական կողմի պնդման, գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ըստ ամենայնի գերիների վերադարձի շահարկումը փորձ է արվում բանակցային նոր կռվան դարձնել՝ Սյունիքում հօգուտ Ադրբեջանի կոմունիկացիաների հարցեր լուծելու և Հայաստանի որոշակի տարածքների նկատմամբ վերահսկողություն ձեռքբերելու նպատակով։

Սակայն գերիները ՀՀ որևէ տարածքի դիմաց սկզբունքը բացարձակ անընդունելի է, որովհետև նախ չկա որևէ վստահություն, որ մենք հետ ենք ստանալու հոգեպես և ֆիզիկապես առողջ մարդկանց։ Չկա որևէ հստակ ապացույց առ այն, թե երբ են գերեվարվել ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիները։ Բացի այդ՝ տարածքներ գերիների դիմաց սկզբունքը կարող է շատ վտանգավոր նախադեպ դառնալ՝ հետագայում նման պատմություններ կրկնելու առումով։ Անշուշտ, գերիների հարցը պետք է լուծում ստանա, և հայկական կողմը կոմունիկացիաների բացման ուղղությամբ բոլոր տեսակի աշխատանքները պետք է դադարեցնի մինչև մեր բոլոր գերիները չվերադարձվեն։ Սակայն կյանքն ու փորձը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ի զորու չեն այդ հարցին լուծում տալ, որովհետև ակնհայտորեն կաշկանդված են։ ՊՆ շենքը շրջափակած և արդարացիորեն իրենց որդիների վերադարձը պահանջող ծնողները պետք է շրջափակել Նիկոլ Փաշինյանի նստավայրը՝ պահանջելով, որ նա հեռանա, որպեսզի որևէ նոր բանակցող, կարողանա այդ հարցին ռեալ լուծում տալ։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանին բանի տեղ չեն դնում ո՛չ Կրեմլում, ո՛չ Բաքվում ու Անկարայում, ո՛չ էլ Արցախում տեղակայված խաղաղապահ կորպուսում։ Փաշինյանն ի զորու չէ գերիների հարցը լուծել, իսկ տղաներն իրավունք ունեն վերադառնալու։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1023 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am