Թուրքական հեռուստաալիքը Երևանի կենտրոնում գտնվող Պարսկաստանի հյուպատոսության նախկին շենքը ներկայացնում է որպես ադրբեջանական ճարտարապետության մաս (տեսանյութ)

tert.am-ը գրում է․ Թուրքիայի պետական լրատվական կորպորացիայի (TRT) ռուսալեզու ծառայությունը տեսանյութ է հրապարաիկել, որում Երևանի կենտրոնում գտնվող գերմանացի ճարտարապետ Միխայիլ ֆոն Դեր Նոննեի կողմից 1876 թվականին կառուցված շենքը, որը նախկինում ծառայել է որպես Պարսկաստանի հյուպատոսության նստավայր, ներկայացվում է որպես ադրբեջանական մշակույթի մաս:

Տեսանյութում մասնավորապես ասվում է. «Երևանում հայտնաբերվել են ադրբեջանական ճարտարապետության հնագույն օրինաիկներից մեկի` Սարդարյան պալատի մնացորդները: Սկզբում գտածոն կապում էին պարսկական մշակույթի հետ: Սակայն հետաքննող փորձագետ Ֆաիգ Իսմայիլովը հայտնաբերել է, որ դա ադրբեջանական պալատի մաս է, որը կառուցվել է 1603-1625 թվականներին` Իրևանի ամրոցի հյուսիս-արևմտյան մասում: 1913-1918 թվականներին պալատը գրավվել և ավերվել է: Այնտեղ գտնվող նկարները տեղափոխվել են Վրաստան: Տարածաշրջանում թյուրք-մուսուլմանական բազմադարյա ներկայության հուշարձանը շուրջ 100 տարի կորսված էր համարվում»:

Mediaport-ն էլ ընդգծում է, որ տեսանյութն արդեն 3 օր է՝ ակտիվ տարածվում է սոցիալական ցանցերում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը լուռ է՝ հավանաբար չխախտելու համար թուրքերի հետ բարեկամանության քարոզը:

Իրականում շենքը կառուցել է գերմանացի ճարտարապետ Միխայիլ ֆոն Դեր Նոննեն՝ 1876թ-ին, այն ծառայել է որպես Պարսկաստանի հյուպատոսություն։ Այս բացահայտ կեղծիքով Թուրքիան հող է նախապատրաստում Երևանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար, և պատահական չէ, որ հրապարակված տեսանյութում Երևանն անվանվում է «Էրիվան»։

դիտվել է 1205 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am